Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը պահանջում է մշտական հսկողություն․ ՄԻՊ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդուիրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար չհայտարարված այցեր է կատարել ՀՀ արդարադատության նախարարության«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրելու հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն ու պահման պայմանները։

 

Հունվարի 8-ի այցի ընթացքում Արայիկ Խանդոյանը նշել է, որ ունենում է երիկամների սուր ցավեր, գլխապտույտներ, սրտխառնոց, գլխացավեր, ոտքերի ցավեր: Նրա առողջական վիճակի հետ կապված բարձրացվել է անհապաղ բժշկական հետազոտության ենթարկելու հարց: Ըստ ՀՀարդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության պարզաբանման՝ այդնպատակով արդեն իսկ կազմակերպվել է բժշկի այց«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների  պաշտպանի աշխատակազմը հետևողական կլինի այս հարցում:

 

Քննարկման ընթացակարգեր են նախաձեռնված նաև Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի, ինչպես նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հետ կապված հարցերով: Առաջին այցի ժամանակ անհապաղ քայլեր են ձեռնարկվել Արմեն Բիլյանի խցի խոնավության վերացման ուղղությամբ։ Բացի այդ, ուղարկված են համապատասխան գրություններ ՀՀ արդարադատության նախարարություն: Այս մասին տեղեկացվել են նաև Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես կապի մեջ է նաև Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի փաստաբանների հետ: 

Հայաստանի Հանրապետության 

մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

Հանրային կապերի բաժին