Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի վայրագությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցը. ՄԻՊ

Լուրեր

26.04.2024 | 13:25
Մեքենայի գույքահարկն ու տեխզննումն առաջարկում եմ իրար չկապել․ Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
26.04.2024 | 13:15
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
26.04.2024 | 13:14
Վրաստանի 9 քաղաքացի է ձերբակալվել եվրոպական գրադարաններից հնագույն գրքեր գողանալու համար
26.04.2024 | 13:07
Ոստիկանները դժգոհ են․ պատճառը բնակվարձի փոխհատուցում չստանալն է
26.04.2024 | 13:02
Մեքենայի գույքահարկը եթե վճարեն դեկտեմբերին, համայնքների բյուջեների համար խնդիր է․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:54
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:53
Ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք․ 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած 2 եղբայրներին մեղադրանք է առաջադրվել
26.04.2024 | 12:50
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
26.04.2024 | 12:39
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:39
Պետք չէ քաղաքացուն ստիպել մեքենայի գույքահարկը ժամկետից շուտ վճարել․ պատգամավորները փոփոխություն են առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:27
Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է
26.04.2024 | 12:18
Ստարտափներն ավելի հեշտ կկարողանան ֆինանսական միջոցներ ներգրավել․ նախագծով պայմանագրի նոր ձև է առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:06
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:06
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել, Տավուշում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,- ասված է ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

??
We have finished the 4th closed report on atrocities committed by the Azerbaijani armed forces against captured ethnic Armenians and corpses. It is the 4th report covering only torture and cruelty and refers to the period from November 4-18. We have already started preparation of the 5th report.
This report provides concrete evidence of all atrocities and war crimes committed by the Azerbaijani armed forces. All these were committed only because people were ethnic Armenians. These are the result of the Azerbaijani state supported policy of hate speech in Azerbaijan.

The report contains evidence and analysis confirming the Azerbaijani policy of ethnic cleansing and genocide through terroristic methods in Artsakh.
P.S. We do not publish the content of the report given the severity of atrocities and torture committed by Azerbaijan. It will be submitted to international bodies, as well as to relevant state bodies of Armenia.

??
Мы закончили 4-й закрытый доклад о зверствах, совершенных азербайджанскими вооруженными силами против захваченных этнических армян и трупов. Это 4-й доклад, охватывающий только пытки и жестокость. Доклад отражает период с 4 по 18 ноября. Мы уже начали подготовку 5-го доклада.
В этом докладе представлены конкретные доказательства всех зверств и военных преступлений, совершенных азербайджанскими вооруженными силами. Все это было совершено только потому, что эти люди были этническими армянами. Это результат азербайджанской политики ненависти против этнических армян.
Доклад содержит доказательства и анализ, подтверждающие азербайджанскую политику этнической чистки и геноцида террористическими методами в Арцахе.
P.S. Мы не публикуем содержание доклада по понятным причинам, учитывая жестокость совершенных Азербайджаном зверств и пыток. Он будет передан в международные органы, а также в соответствующие государственные органы Армении.