Պուտինը զգուշացրեց՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եռակողմ համաձայնագրի արգելակումը կնշանակի նոր պատերազմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
Բոլորը

«Մի այսպիսի տենդենց կա, մենք այն, ցավոք,  զգում ենք, որ փորձում են արգելակել նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության իրագործումը՝ թույլ չտալով, որ այդ հայտարարությունը լիարժեք կյանքի կոչվի, չնայած, որ բոլորը ստիպված են խոստովանել, որ այն գերազանց իրականանում է: Ու նաև  խաղաղապահների առաքելության բնույթը փոխելու աղոտ մտադրություններ են նշմարվում»,- այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Արցախում խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքի վերաբերյալ անցկացրած երկրորդ խորհրդակցության ժամանակ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքից հետո ասաց, որ իր համար խիստ անսպասելի էր  Լավրովի զեկույցը, ապա նշեց. «Բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են կասեցնել երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը, ապա նրանք պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը մեկն է՝ պատերազմ: Եվ Աստված մի արասցե, եթե այն տեղի ունենա, ապա զոհերի արյունը նրանց ձեռքերին է»:

Նշենք, որ խորհրդակցությանը, բացի երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից մասնակցել են ՌԴ կառավարության մի շարք անդամներ, այդ թվում ԱԻ նախարար Զինիչևը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Բորտնիկովը, պաշտպանության նախարար Շոյգուն և Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովը։

Մանրամասները՝ տեսանյութում: