Թուրքիայի 50 000 զինվոր շարված է Հայաստանի սահմանին՝ զորքերի մոբիլիզացիա է․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, ե՞րբ կորոշվի Արցախի կարգավիճակը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ «Россия 24»-ի եթերում հայտարարեց, որ ստատուս քվոն պայմանավորվել են պահել, որոշված չէ կարգավիճակը: «Եթե վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ժողովուրդների միջև կենցաղային մակարդակում, դրանք նաև կստեղծեն պայմաններ, որոնք թույլ կտան որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- նշել է Պուտինը։ Ի՞նչ է ակնարկում նա:

– Հայտարարության երկրորդ մասը, կարծում եմ, պետք է մի կողմ դնել, որովհետև ժամանակի և տարածության մեջ Ադրբեջանի և Հայաստանի միջև չի լինելու դա։ Շատերը ցանկանում և ասում են, վատ չէր լինի, իհարկե, բայց դա բացառում եմ: Ինչ վերաբերում է հայտարարության իրավական մասին, կարծում եմ, որ դա պետք է ի սկզբանե լիներ, այդ փաստաթղթի մեջ, փաստաթուղթ ասենք, թե համաձայնագիր, դա չկար: Կարգավիճակի մասին չկա նշված, ուրիշ բաներ էլ կան, որոնց մասին նշված չէր, օրինակ՝ ահաբեկիչների մասին, և բաներ էլ կան, որ ընդհանրապես մեզ պետք չեն և մեզ համար ընդունելի չեն: Ասում ենք, որ պայմանագիրը պետք է իրագործվի, իհարկե, պետք է իրագործվի՝ անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի կողմից՝ այն ստորագրողը, թե՞ այլ անձնավորություն։ Դա միանշանակ է, որովհետև եթե դա չեղավ, ճիշտ է ասվում, դա ինքնասպանության պես բան կլինի: Բայց, իմ կարծիքով, և դա հնարավոր բան է, պրակտիկայում ընդունված է, այստեղ պետք է ընթանան բանակցային լուրջ գործընթացներ, և ամենակարևորը՝ 9-րդ կետը բացառել, բացառել՝ Ռուսաստանին համոզելով, որ դա վնասակար և վտանգավոր է Հայաստանի համար, նաև վտանգավոր է Ռուսաստանի համար: Այդ կոմունիկացիաների, հաղորդակցությունների մասին շատ լավ է հնչում, Հայաստանում էլ կան մարդիկ, որ մտածում են՝ լավ կլինի, այնտեղ առևտուր կլինի, սահմանները կբացեն, հարևանություն-բարեկամություն կանենք: Թուրքիայի կողմից բարձր մակարդակով հայտարարություններ են արվում, որոնցից վերջինում ասվում էր, որ աշխարհաքաղաքական առումով կվերացվի այն արգելքը, որը խանգարում է թուրքական աշխարհի միավորման գործին: Այնպես որ՝ հարցը վերաբերում է Թուրքիայի պանթուրքիստական քաղաքականության իրագործման ծրագրին, և դա նպաստելու է այդ ծրագրի իրագործմանը: Մենք ապրիորի մերժել ենք այդ ծրագիրը 30 տարի առաջ, բայց հիմա դա իրագործվեց շնորհիվ այն փաստաթղթի, որը ստորագրվեց Հայաստանի կողմից:

– ԼՂ կարգավիճակի հարցը, փաստորեն, այս պահին չի որոշվում, այս հայտարարության մեջ որևէ խոսք չկա այդ մասին և, կարծես թե, թողնվում է ապագային։ Արդյո՞ք դա չպայթած ական չէ, դրված այս հողում՝ ապագա պատերազմի տեսքով: Օրինակ՝ հինգ տարի հետո Ադրբեջանը կարող է թույլ չտալ խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգում:

– Դա կարող է լինել 5 օր հետո: Եթե խաղաղապահների հետ կապված դինամիկան ուսումնասիրենք, կտեսնենք, թե ինչպես եղավ հենց ռուսական խաղաղապահների հետ Վրաստանում, ինչպես եղավ Կոսովոյում… Ամեն տեսակետից շատ վտանգավոր է նման իրավիճակում գտնվելը, որովհետև կարող են լինել նաև սադրանքներ խաղաղապահների նկատմամբ, եթե չմոռանանք, թե ովքեր կան տարածաշրջանում։ Բացի Ադրբեջանից, Թուրքիայից՝ կան ահաբեկիչներ, որոնք կարող են իրոք սադրել, և այդ դեպքում Ռուսաստանն այդտեղից գնալու հարց կարող է դնել: Այնպես որ՝ ամեն ինչ դեռ առջևում է, դրական առումով առանձնապես մեծ հեռանկարներ ես չեմ տեսնում այսօր: Վերադառնալով թղթին՝ նկատենք, որ կարգավիճակի մասին խոսք չկա, Պուտինը հետաքրքիր բան ասաց։ Նա ասաց, որ Արցախի անկախությունը ճանաչված չէր նույնիսկ Հայաստանի կողմից: Դա, կարծում եմ, մեծ բիծ է մեր քաղաքականության և մեր դիվանագիտության վրա:

– Այն, որ ՀՀ-ն պատերազմի ընթացքում չճանաչեց Արցախի անկախությունը, կարգավիճակի առումով չի՞ թուլացնում Հայաստանի դիրքերը։

– Կարծում եմ՝ այո, թուլացնում է: Դա պետք է տեղի ունենար, դա վաղուց պետք է եղած լիներ: Եթե միջազգային իրավունքի տեսանկյունից նայենք, այս փաստաթուղթը ստորագրելու իրավունք չունեինք, որովհետև Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ կոնֆլիկտի կողմ չէ, որ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ուրեմն պետք է այս փաստաթուղթը ստորագրեր Արայիկ Հարությունյանը:

– Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ապագա անելիքների ճանապարհային քարտեզ, որի առաջին կետում նշված է. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ»։ Մինսկի խումբն ամբողջովին դո՞ւրս մղվեց, Թուրքիան հասա՞վ իր նպատակին:

– Այո՛, իհարկե, ես այստեղ հարցին հարցով կպատասխանեմ. երբ դրվում էր ստորագրությունը, մենք չէի՞նք մտածում, որ այստեղ ներգրավված չեն ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, նրանք հանկարծակիի եկան՝ ինչպես մեր նախագահը և արտաքին գործերի նախարարը: Դրա համար եմ ասում, որ այս փաստաթուղթն իր էությամբ ոչինչ է, պետք է սա թողնել մի կողմ, չնայած բանակցություններ անպայման պետք է լինեն, և առաջին հերթին Ռուսաստանի և մյուսների հետ նստել սեղանի շուրջ ու սկսել աշխատել՝ բացառելով առաջին հերթին այդ միջանցքի առկայությունը Նախիջևանի հետ, սա շատ կարևոր է: Գիտեք՝ հիմա ինչ է կատարվում այնտեղ. զորքերի, այսպես ասած, աշխույժ մոբիլիզացիա է գնում, թուրքական երրորդ դաշտային բանակը, որը հիմա այնտեղ է՝ 50․000 զինվոր, սվին, նրանք, փաստորեն, շարված են մեր սահմանի վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան