Կոնստանտին Տեր-Նակալյանին դանակահարած անձը բերման է ենթարկվել. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

Երեկ հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Այս մասին հայտնել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի թեմաներով՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոնստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։

Ոստիկանությունից, անդրադառնալով այս դեպքին, հայտնում են, որ նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոնստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոնստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։

Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։
Կոնստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լիլիթ Շաբոյան