Տվյալներ կան, որ վերջին երկու օրվա ընթացքում դիվերսիոն խմբեր են ներթափանցում Քարվաճառ. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայտարարությունը ստորագրելուց հետո մարդիկ գնում, գերի են ընկնում, խորհրդարանում այսօր հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհետացած 10 քաղաքացուն, որոնց կյանքի իրավունքի հարցով դիմել են ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ:

«Հիմա վարչապետից բարձր կանգնած մարմինն էսօր խորհրդարանն է։ Կարող է խորհրդարանը հավաքվել, քննարկել այդ հայտարարությունը, ասել, թե քանի որ հայտարարությունը ստորագրվել է, և արդեն հայտարարության կետեր են խախտվել, մենք էլ, օրինակ, դիտարկում ենք Լաչինի միջանցքը չազատելու հարցը։ Կարո՞ղ է սա քննարկել խորհրդարանը, ես կարծում եմ՝ կարող ենք։ Բա ինչո՞ւ չենք քննարկում։ Նիստ ենք գումարում, չեք գալիս, հարգելի գործընկերներ, ասում եք, թե մեր նախագիծը վատն է», – հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Նա առաջարկեց՝ «Իմ քայլը» դաշինքը արտահերթ նիստ գումարի՝ հայտարարության կետերը պահպանելու, ինչպես նաև հայտարարության իրավաչափությունը քննարկելու հարցով։

«Հայտարարության ստորագրումից անցել է յոթ օր, յոթ օրվա մեջ հազար խախտում կա։ Խորհրդարանը, որ ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան այդ ստորագրված փաստաթուղթը, կարող է հայտարարություն ընդունել և դրանից բխող գործընթացներ սկսել։ Կարծում եմ՝ կարող է։ Մենք չենք չէ՞ խախտել առաջինը։ Գերի են վերցրել մարդկանց։ Տվյալներ կան, որ վերջին երկու օրերի ընթացքում դիվերսիոն խմբեր են ներթափանցում Քարվաճառ։ Խախտում է, ո՞վ պետք է դրա մասին խոսել», – ասաց Մարուքյանը՝ հավելելով՝ այս ձևով այս ամեն ինչը չի կարող շարունակվել։

Մանրամասները՝ տեսանյութում։