ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հադրութցիների խմբին

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց օջախներից զրկված և ներկայումս Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների:

«Բոլորիս մեջ ցավ կա, սակայն այն անհամեմատելի է նրա հետ, ինչ ապրում եք դուք, ձեր ընտանիքները, հարազատները,-ասել է նախագահը:- Աշխարհում ամեն հայ մեծ բեռ ունի, բայց այդ բեռն, իհարկե, համեմատելի չէ ձերի հետ: Պետք է ամեն ինչ անենք, որ բոլորս միասին՝ Հայաստանից մինչև Արցախ, կարողանանք ընկած տեղից վեր կենալ, կանգնել, անցնել դժվար ճանապարհ՝ չդառնալու պարտված ժողովուրդ, պետություն, ազգ: Սրանք են իմ սփոփանքի խոսքերը, որովհետև այս պահին ուրիշը չունեմ: Դրա համար էական է, որ որպես ազգ ու պետություն լինենք միասնական: Պետք է աշխատենք ամեն ինչ անել:

Իրար մեղադրել, վիճել… Սա մեզ ոչ մի տեղ չի տանելու, բացի մեծ դժբախտությունից: Փորձենք ոտքի կանգնել, իրար օգնել»:

Նախագահի նստավայրում հյուրընկալված հադրութցիները հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ իրենց մտահոգություններով ու անհամաձայնություններով այս օրերին դիմել են միջազգային կառույցներին ու դեսպանատներին: Նրանք տեղեկացրել են, որ իրենց պահանջներն ամփոփել են 4 հիմնական կետերով. քննության առնել Հադրութի դեօկուպացիայի հարցը, գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի խնդիրը և մնացած հարակից բոլոր խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ, իրավական հարթություն տեղափոխել Հադրութից տեղահանվածների խնդիրը, Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանելու հարցը:

Նշելով, որ զինադադարի վերաբերյալ փաստաթղթի հետ որևէ կապ չի ունեցել՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ինձ համար դա ցավալի է, քանի որ այսքան տարվա իմ դիվանագիտական ու բանակցային փորձը չօգտագործվեց»: Հանրապետության նախագահը նշել է, որ այսօր առաջին քայլերից մեկը պետք է լինի` «վերադարձնել ղարաբաղյան հարցը բանակցային փուլ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Մեր ամբողջ ներուժը՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, պետք է ներդնենք, որ հարցը վերադարձնենք Մինսկի խումբ: Հենց դա կարող է լինել այն մեխանիզմը, որը պետք է գործի պատմական ու հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության համար: Հարթակները կարող են լինել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և միջազգային այլ ատյաններ»:

Հադրութցիների հարցին, թե ինչ կարող են իրենք անել դրան նպաստելու համար, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Դուք ձեր ձայնը պետք է լսելի դարձնեք, ոչ մի դեպքում ձեր ձայնը չպետք է կորչի։ Դուք չեք կարողանալու բանակցել, բայց ձեր ձայնը պետք է լինի։ Պետք է կազմակերպվեք և ձեր խնդիրները, պահանջը պետք է փաստացի լինեն։ Ես ձեզ հետ եմ»:

Նշելով, որ այսօր կան հսկայական հումանիտար խնդիրներ՝ նախագահը կարևորել է տարբեր ծրագրերի միջոցով դրանց լուծումը: