Հիշեցնում է Կարսի պայմանագիրը Լենինի և Աթաթուրքի միջև․ Թոմաս դե Վաալը՝ ԼՂ-ի շուրջ ձեռք բերված համաձայնագրի մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը
Տաս տարի առաջ Կազանում Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են գործնականում նույն պայմանները, որոնք այժմ հաստատվել են վեցշաբաթյա արյունալի պատերազմից հետո ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրով, սակայն այն ժամանակ կողմերը չէին եկել համաձայնության: BBC-ի ռուսական ծառայությունը Հարավային Կովկասի հարցերով մասնագետ, ղարաբաղյան հակամարտության մասին «Սև պարտեզ» գրքի հեղինակ, Քարնեգի կենտրոնի ավագ հետազոտող Թոմ դե Վաալի հետ անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք այն հիմա այժմ գործուն կլինի։

«Բանակցային քարտեզն այժմ փոխվել է, բայց դրանում եղած շատ տարրեր մեզ վաղուց հայտնի էին։ Օրինակ՝ Լաչինի միջանցքը, Ղարաբաղի յոթ շրջանների վերադարձը ադրբեջանցիներին: Բայց ես կասեի, որ ներկայիս պատկերը հայերի համար շատ ավելի վատ է, քան ենթադրվում էր վեց շաբաթ առաջ, քանի որ հայկական կողմը կորցրեց Ղարաբաղի մի մասը՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը Հայաստանի համար ունի հիմնարար նշանակություն:

Ոչ պակաս կարևոր է այն, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշված ​​չէ, չնայած այս բոլոր տարիներին ադրբեջանական կողմն առաջարկում էր Ղարաբաղի համար  ինքնավար կարգավիճակ: Իսկ հիմա Ադրբեջանի նախագահ Ալիևն ասում է. «Ի՞նչ, դուք կարգավիճա՞կ էիք ուզում: Ահա ձեզ կարգավիճակ: Ոչ մի կարգավիճակ»: Նա, կարծես, ծիծաղում էր վարչապետ Փաշինյանի վրա: Կրկնում եմ՝ հայկական կողմի վիճակը շատ ավելի վատ է, քան վեց շաբաթ առաջ էր: Եվ  դեռ չեմ խոսում մարդկային հսկայական ողբերգության մասին. այս ընթացքում զոհվել է մոտ հինգ հազար մարդ»,- հայտարարել է դե Վաալը:

Անդրառանալով այս հակամարտությունում Թուրքիայի ու Ռուսաստանի դերակատարարությանը՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան այժմ ավելի շահեկան դիրքում են գտնվում, քան մինչ հակամարտության մեկնարկն էր։

«Ռուսաստանն անկասկած վերադարձել է տարածաշրջան և իր խաղաղապահ ուժերը տեղում են: Հինգ տարի անց ադրբեջանական կողմը վետոյի իրավունք կունենա և, անկասկած, մեծ սակարկություններ կլինեն այս հարցի շուրջ: Բացի այդ՝ այս համաձայնագրով Ադրբեջանը կստանա կարևոր միջանցք՝ Հայաստանի հարավային հատվածով, որը կկապի Նախիջևանը և Ադրբեջանի մյուս մասը: Եվ նոր միջանցք, որը կապելու է Թուրքիան անմիջապես Ադրբեջանի հետ, իսկ Ռուսաստանը՝ Ադրբեջանի միջոցով Թուրքիային: Նրանց համար սա նշանակում է շատ ավելի ուժեղ ներկայություն Ադրբեջանում:

Կարծում եմ, որ այս համաձայնագիրը հիշեցնում է Կարսի պայմանագիրը Լենինի և Աթաթուրքի միջև: Սա իր տեսակ մեջ գերտերությունների միջև պակտ է, և հայտնի չէ, թե հասարակ մարդկանց շրջանում ով կշահի դրանից, բայց պարզ է, որ մեծ տերությունները նվաճել են իրենց հաղթանակները»,- արձանագրել է փորձագետը։

Թոմաս դե Վաալը նաև նշել է, որ դեռևս չի նկատվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, քանի որ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչինչ չի ասվել, իսկ այս երկրներն այդ հարցում բևեռային դիրքորոշումներ ունեն, ինչից կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում այս երկու երկրների միջև խաղաղություն չի լինի։ Սակայն, ըստ նրա, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները տեսականորեն կարող են կարգավորվել, քանի որ Թուրքիայի համար խոչընդոտ էր «Ադրբեջանի շրջանների օկուպացիան»:

Տաթև Ֆռանգյան