Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզայի ճգնաժամը կարգավորվել է

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ԱՄՆ-ն վերացրել է Թուրքիայի քաղաքացիներին տրամադրվող վիզաների արգելքը: Ըստ թուրքական «Haberturk» լրատվամիջոցի՝ ի պատասխան դրան Թուրքիան էլ իր հերթին սկսել ԱՄՆ-ի քաղաքացիներին տրամադրել վիզաներ. հաղորդում է EH-ն:

Ամերիկյան կողմն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ վերջին ժամանակներս  Թուրքիայում  իրադրությունը համեմատած ավելի հանգիստ է և Թոփուզի ձերբակալությունից հետո ԱՄՆ-ի հյուպատոսարանի և դեսպանության որևէ այլ աշխատակից չի ձերբակալվել: Ընդգծվել է, որ Թուրքիան պահել է տված խոստումը, որով հավաստիացվում էր, թե ԱՄՆ դիվանագիտական կորպուսի ոչ մի աշխատակից  այլևս չի ձերբակալվի:

Սակայն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը պնդել է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ին որևէ երաշխիքներ չի տվել, թե այլևս ոչ մի ամերիկացի դիվանագիտական աշխատակից չի ձերբակալվի:

Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի՝ Թուրքիայում ահաբեչական խմբավորում համարվող գյուլենակա կառույցի հետ կապի մեղադրանքով կալանավորումից հետո ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Թուրքական կողմը իր հերթին նմանատիպ արգելք էր մտցրել ԱՄՆ քաղաքացիների համար։