Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ

Լուրեր

12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիում նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է նախագահ Սարգսյանի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հաղորդելով ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի բարեմաղթանքները․ ԱՄԷ նախագահն առաջընթաց և բարգավաճում է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը ԱՄԷ աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված զինադադարին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին՝ աջակցության խոսքերի և երկու երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների առավել զարգացման շարունակական պատրաստակամության ու գործնական քայլերի համար։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ԱՄԷ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության և օժանդակության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ու փոխշահավետ համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր՝ որպես զարգացման հիմնական ուղղություններ կարևորելով հատկապես տնտեսության և ներդրումների ոլորտները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։