ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱՐԱՆ. Դիլաքյան եղբայրների «Գտնված երազը»՝ առանց կարմիր վզկապի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն 40 տարուց ավել է՝ «Գտնված երազը» մանուկների ու մեծերի ամենասիրելի մուլտֆիլմերի ցանկում է։ Քչերը գիտեն, որ այն արարման բավականին բարդ ուղի է անցել: Խորհրդային գրաքննության պայմաններում ստեղծվում էին այնպիսի ֆիլմեր, որոնք համապատասխանում էին խորհրդային օրակարգին, գաղափարախոսությանը: Եվ ահա 1976 թվականին նկարահանվում է մի մուլտֆիլմ, որը պարունակում էր ինչ-որ առեղծվածային, կախարդական տարրեր մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ խրախուսվում էին միայն իրատեսական մոտեցումները:

«Գտնված երազի» մուլտիպլիկատոր Իգոր Պատրիկն այսպես է արտահայտվել մուլտֆիլմի մասին. «Երբ մուլտը հայտնվեց էկրաններին, թեկուզ նկարը շատ որակյալ չէր, բայց դա ոչ ոքի չմտահոգեց, որովհետև մուլտն անմիջապես սիրվեց հանրության կողմից: Մրցանակներ չստացավ, բայց ժողովրդի սերն էլ լիուլի բավական էր»:

Իսկ ինչպե՞ս ծնվեց նկարների միջով քայլող և իր ճանապարհին նոր աշխարհներ բացահայտող աղջկա մասին մուլտֆիլմը: Այս մասին ոչ ոք ավելի լավ չէր պատմի, քան մուլտֆիլմի ստեղծողները` սցենարի հեղինակ, ռեժիսոր, բեմադրող նկարիչ եղբայրները՝ Հովիկ և Գագիկ Դիլաքյանները, որոնք փաստում են` ստեղծագործել են միմյանց լրացնելով և շարունակելով, իհարկե, քրոջ` Մարինա Դիլաքյանի օգնությամբ:

Մուլտֆիլմ ստեղծելը, սակայն, մի բան է, մատուցելը` մեկ այլ բան: Մի ժամանակահատվածում, երբ ակտուալ էին «Պույ-պույ մկնիկները», կար մտավախություն` ո՞վ էր հասկանալու «Գտնված երազի» մեսիջները: Բայց մուլտֆիլմի հեղինակներն այնքան էին հավատում իրենց գործին, որ կարողացան ջարդել անգամ խորհրդային գրաքննության կարծր սառույցը: Գրքաննության պայմաններում մուլտֆիլմի ստեղծողները չէին կարող ուղիղ կերպով ներկայացնել գլխավոր ուղերձը: Ուստի յուրաքանչյուր դիտող մուլտֆիլմի մասին ունի իր պատկերացումները: Ամեն ոք յուրովի է գտնում իր երազը:

Հովիկ և Գագիկ Դիլաքյանները Factor.am-ին պատմել են իրենց հաղթահարած դժվարությունների, մուլտֆիլմի ստեղծման հարցում Մհեր Մկրտչյանի, Ռուբեն Հախվերդյանի ունեցած դերի, եզակի կոմպրոմիսների գնալու մասին։

Աննա Բաբաջանյան