Ռոբսոնը ներդրողների ակումբի և՛ անդամ է, և՛ անդամ չէ. նախարարության ուշագրավ պարզաբանումը

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից չեն հստակեցնում՝ պատրաստվո՞ւմ են արդյոք անվավեր ճանաչել Սոչիում բնակվող հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանին տրամադրած դիվանագիտական անձնագիրը: Factor.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվեց պարզբանել, թե ինչ նպատակով են դիվանագիտական անձնագիր տրամադրել Ռուբեն Թաթուլյանին:

«Ռուբեն Թաթուլյանն ունի անձնագիր, որը նրան տրվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Տրամադրման նպատակների մասին օրենքում որևէ սահմանում չկա, կա անձնանց ցանկ, ովքեր կարող են ունենալ դիվանագիտական անձնագիր»,- նշեց Տիգրան Բալայանը:

Հարցին՝ հնարավո՞ր է Ռուբեն Թաթուլյանին զրկեն դիվանագիտական անձնագրից, հաշվի առնելով նրա անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները և ԱՄՆ-ի կողմից նրա նկատմամբ սահմանած պատժամիջոցները, նախարարության խոսնակն ասաց, թե ձեռնպահ է մնում հարցի առնչությամբ հավելյալ մեկնաբանություններ տրամադրելուց: Մենք նշեցինք, որ այս հարցի պատասխանը կարևորելով՝ պաշտոնական հարցում կուղարկենք, ինչին ի պատասխան՝ Տիգրան Բալայանը երկրորդեց. միևնույն է նույն պատասխանն է տրվելու և տարբերություն չկա՝ հարցը բանավոր է տրվո՞ւմ, թե՞ գրավոր:

Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց թվում է նաև «Ռոբսոն» մականունով հայտնի հայազգի Ռուբեն Թաթուլյանը: Գարնանը, երբ ձերբակալեց քրեական աշխարհի հետ առնչություն ունեցող Ռուբեն Թաթուլյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ասել էր, որ նա հանդիսանում է «Հայաստանի նեդրողների ակումբի» 30 անդամներից մեկը:

Նախօրեին, սակայն, վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հերքել էր այդ հայտարարությունը: Factor.am-ը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչով է պայմանավորված նախարարի տեղակալի և վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունների հակասությունը:

«Ռուբեն Թաթուլյանն այն 30 գործարարներից մեկն է, որոնք այս տարվա հունվարին հայտարարություն էին ընդունել ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ՝ իրենց աջակցությունը հայտնելով նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ գործադրվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն»,- մեր հարցմանն ի պատասխան՝ գրավոր պատասխանեց նախարարության  մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Ինչ վերաբերում է մեր բուն հարցին, նախարարության մամուլի խոսնակը նշել է. «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալն ավելի վաղ արված հայտարարության մեջ նշել էր, որ Ռուբեն Թաթուլյանը ներդրողներից մեկն է՝ նկատի ունենալով ներդրողների ակումբը՝ լայն նշանակությամբ: Գործարարը «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործող անդամ չէ և ներգրավված չէ ակումբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերում»:

Այսպիսով՝ կառավարության և նախարարության իրար հակասող հայտարարություններից հետո Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հստակ պարզաբանում ներկայացնելու փոխարեն ավելի խճճեց իրավիճակը: Փաստորեն՝ Ռուբեն Թաթուլյանը և՛ ակումբի անդամ է, և՛ ակումբի անդամ չէ:

 

Շողիկ Գալստյան