Միջերկրական ծովում Թուրքիայի և Կիպրոսի միջև լարված դրություն է ստեղծվել

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Թուրքիայի  և Կիպրոսի միջև լարված իրավիճակ է  ստեղծվել Միջերկրական ծովում առկա բնական գազի պաշարների շուրջ: Ըստ  Թուրքական «Milliyet» լրատվամիջովի  փոխանցմամբ՝  Թուրքիան սեյսմիկ հետազոտությունների նպատակով  նավ է ուղարկել Կիպրոսի ափամերձ շրջաններ, որտեղ կիպրական  «Saipem 10 000» նավը իրականացնում է բնական գազի հորատման աշխատանքներ. տեղեկացնում է EH-ն:

Դրա վերաբերյալ Կիպրոսի կառավարության խոսնակ Թուրքիային զգուշացրել է. «Մենք վճռական ենք տրամադրված, որ առաջիկայում տարածաշրջանում դառնալու ենք էներգակիր մատակարարող երկիր և այդ նպատակին հասնելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը իրականացվելու են»:

Տեղեկացնենք, որ Կիպրոսի ափերում գտնվող պաշարներից չափաբաժին է ցանկանում ստանալ նաև  այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը:

Աղբյուրը նշում է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում կա 3 խոշոր բնական գազի պաշարների հանքավայրեր՝ Լավիաֆան, (Կիպրոսի մոտ), Իսրայելի և Լիբանանի միջև գտնվող Թամար-Դալիթ հանքավայրը և Գազայի ջրերի մոտ գտնվող Մարի Ֆիելդ հանքավայրը:

Հիշեցնենք, որ Կիպրոսը Միջերկրական ծովի արևելյան մասում նավթի և բնական գազի պաշարներով հարուստ հանքավայրերի վերաբերյալ  հարևան երկրների հետ պայմանագրեր է ստորագրել, որով կիպրական կողմը կիսվում էր  այդ պաշարներով այլ երկրների հետ:  Նման պայմանագիր 2003թ. ստորագրվել է Եգիպտոսի, 2007-ին՝ Լիբանանի, իսկ 2010-ին՝ Իսրայելի հետ:

Թուրքիան վերոնշյալ պայմանագրերը չի ճանաչում: