Ինչ պատասխանատվություն է սահմանում ՀՀ քրօրենսգիրքը իշխանությունը զավթելու և այլ կոչերի համար. Ոստիկանության հայտարարությունը

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:
Կոչերը դրսևորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց զինելը, նրանց համոզելը, հրահրելը և այլն:
Հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ կոչերը հրապարակային լինեն, ինչը նշանակում է, որ կոչերը բացահայտ և ընկալելի բնույթ են կրում, ուղղված են մարդկանց լայն շրջանակի:
Հանցագործությունը ավարտված է համարվում հրապարակային կոչերը իրականացնելու պահից` անկախ նրանից` հասել է հանցավորը իր նպատակին, թե՝ ոչ:
Հանցագործությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ:
Հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնվեց տարին լրացած մեղսունակ ֆիզիկական ցանկացած անձ:

***

ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն:
Հանցագործությունը դրսևորվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ բռնություն գործադրելով, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց մասին անվանարկող տեղեկություններ հրապարակելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով նրանց լիազորություններից բխող գործողություն կատարելուն կամ չկատարելուն (գործողության կատարումից ձեռնպահ մնալուն) հարկադրելու ձևով:
Հանցագործությունն ավարտված է համարվում հանցավորի կողմից բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու կամ այլ բնույթի սպառնալիքով նշված անձանց իրենց լիազորություններից բխող գործողություն կատարելու կամ չկատարելու պահանջ ներկայացնելու պահից` անկախ նրանից, հաջողվել է հանցավորին հասնել իր նպատակներին, թե՝ ոչ:
Հանցագործությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:
Հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնվեց տարին լրացած մեղսունակ ֆիզիկական ցանկացած անձ:

***

ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 2-րդ մասով` որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք է նախատեսված ծանր հետևանքների առաջացումը:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ նշված հակաիրավական արարքներից։