Վահրամ Բաղդասարյանը ևս բերման ենթարկվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.11.2020 | 12:53Ոստիկանները բերման են ենթարկում Ազատության հրապարակ եկած մարդկանց: Նրանք բերման ենթարկեցին նաև ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանին:
Իրավապահները քաղաքացիներին թույլ չեն տալիս հավաքվել Ազատության հրապարակում և մեկնարկել 17 կուսակցությունների կողմից նախանշված հանրահավաքը՝ ընդդեմ Արցախի վերաբերյալ վարչպետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշման: