Պարտավոր էինք գնալ զինադադարի՝ փրկելու համար ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 16:10
Աշխարհի առաջին ռակետը հակառեկորդ է սահմանել
24.11.2026 | 16:02
Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները․ FT
24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
24.11.2026 | 15:17
«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ
24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
24.11.2026 | 15:10
Փաշինյանը հայցեր է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ // Լատվիան կարող է փակել ՌԴ-ի հետ սահմանները․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 15:03
«Կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»․ Իրանի առաջնորդի խորհրդականը՝ TRIPP-ի մասին
24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում դիմեց ժողովրդին՝ ներկայացնելով, թե ինչն է հիմք հանդիսացել պատերազմը դադարեցնելու որոշում կայացնելու համար: Հարությունյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 8-ի առավոտյան, երբ լուսանկար էր հրապարակել  Ստեփանակերտի հրապարակից, նշել է, որ եղել է իր կյանքի ամենածանր գիշերներից և ամենածանր լուսաբացներից մեկը:

«Ինչո՞ւ եմ հայտարարել՝ չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ: Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել՝ այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել՝ 1992-1994 թթ. կորցնելով շատ հարազատներ, որոնց վերջին բառը եղել է իմ ձեռքերում: Բայց ես իմ մեջ կարողացել եմ ուժ գտնել, կենտրոնանալ, որոշումներ կայացնել: Բայց այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ, թե պատմությունն ինչպիսի գնահատական կտա, սակայն ստիպված ենք եղել»,-ասաց Հարությունյանը:

Նա բացատրեց, թե ինչու: 43 օր մարտական գործողությունների արդյունքում կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից և ամենագլխավորը՝ Շուշին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա: «Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ թիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող՝ մանավանդ մեր ժամկետային զինծառայողների մասով»,-ասաց նախագահն ու նշեց՝ չի ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով:

Հարությունյանի խոսքով՝ կարծես թե մի քանի օր հայկական կողմին հաջողվել էր պաշտպանվել ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը, նոր տեխնոլոգիաների, նոր ԱԹՍ-ների միջոցով հնարավորություն  ունեցավ շատ մեծ վնասներ հասցնել հայկական զորքին: Մարդկային շատ մեծ կորուստներ են եղել միայն երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում՝ ԱԹՍ-ների արդյունքում:

«Ինչո՞ւ չհաջողվեց. մենք բոլորս պատասխան ենք տալու, այո, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր պաշտպանության բանակը կարիքներ ուներ»,-ասաց նախագահը: Այդ ամենով, բայց զորքը կարողանում էր դիմադրել, ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերի: «Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտական գործողություններում: Թուրքիայի զինվորականների, ահաբեկիչների, վարձկանների մասնակցությունը ևս եղել է: Կռվում էին հայ կամավորը, հայ զինվորը: Ես խոնարհվում եմ առաջին հերթին մեր զինվորների առջև: Աշխարհի ամենահերոս տղերքն են եղել ժամկետային զինծառայողները: Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առջև: Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը, խնայեինք, փրկեինք»,-ասաց Հարությունյանը:

Նախագահը հիշեցրեց, որ մի քանի անգամ, այդ թվում Շուշիի մարտականչի օրը կոչ է արել՝ դիմելով հայրենակիցներն ասել, որ նրանց կարիքը կա: «Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, որ արդեն եղած ռեսուրսներով՝ մարդկային և զինտեխնիկայի, անհնարին էր կռվել»,-ասաց նա:

Արցախի նախագահը վստահեցրեց, որ շատ երկար փորձում էին բանակցության սեղանի շուրջ քննարկել, կասեցնել, սակայն հնարավոր չեղավ: «Կողմ էի, որովհետև հուսահատված չէի, եթե հուսահատված լինեի, կմտածեի՝ շարունակել կռիվը՝ կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու և կորցնելու ենք Արցախը: Ամեն ինչ առջևում է: Արցախը, հայ ազգը, Հայաստանը շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք ինչ-որ իմաստուն որոշումներ կայացնելով հետագայում, ճիշտ ճանապարհով ընթանալ, հաջողություններ արձանագրել: Իսկ ո՞վ է ասել, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Դրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն՝ առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը: Համազգային խնդիրները դեռևս առջևում են, մեր տեսիլքը դեռևսս չի մարել, հակառակը՝ մենք ունենք երազանք, ունենք երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը և զերծ մնալ այնպիսի երևույթներից, որոնք հարիր չեն հայ ազգին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու հնարավորություններ, քննարկումներ իրականացնելու: Դեռ նոր է սկսվում ամեն ինչ, չեմ ուզում բացել փակագծերը, ամեն ինչ, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է, պետք է մտածել, մտածել, նորից մտածել, գնահատել, նորից հետո որոշումներ կայացնել»,- ասաց Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: