ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման միջադեպը

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն «ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղում հակամարտության սրացումը հանգեցրել է ցավալի հետևանքների»։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին՝ մեկնաբանելով ադրբեջանական զինուժի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցումը։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ցավակցում ենք անձնակազմի զոհված անդամների հարազատներին և մերձավորներին։ Կսպասենք հետաքննության արդյունքներին՝ որտեղից է արձակվել կրակը»,- ասել է Զայնետդինովը։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը բազմիցս հակամարտող կողմերին կրակի դադարեցման կոչ է արել։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ռուսական Մի-24 ուղղաթիռը կործանվել է Երասխի մոտակայքում։ ՌԴ ՊՆ հաղորդել է, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 18:30), երբ ուղղաթիռն ուղեկցում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու։

Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկ զինվորական դուրս է բերվել, նա միջին ծանրության վնասվածքներ է ստացել։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում։ Հայկական կողմը հետաքննությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռն ու ներողություն խնդրել Ռուսաստանից։