Պատգամավորներն առաջարկում են զինվորի հիմնադրամի վճարը ավելացնել ըստ աշխատավարձի՝ 1000-ից 10 հազար դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի խմբակցությունները, ընդհանուր առմամբ, դեմ չեն Պաշտպանության նախարարության այն առաջարկին, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող ամսական պարտադիր վճարները 1000 դրամից դառնան 3000 դրամ: Նման նախագիծ երեկվանից հանրային քննարկման է դրվել «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական» կայքում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենսդրական առաջարկը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ հարձակում կատարելու հանգամանքով։

Հարձակման հետևանքով՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների թիվն աճել է։ «Իմ քայլը» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը, որը կողմ է հիմնադրամին պարտադիր վճարվող գումարի շեմը բարձրացնելուն, Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում էր նախագիծ շրջանառել, որի համաձայն, վճարումների չափը կախված կլինի քաղաքացու աշխատավարձի չափից:

«Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանն էլ Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ապահովության մոդելն այլ պահանջներ է ենթադրում, ուստի բոլորը պետք է հավասարաչափ վճարում կատարեն՝ անկախ աշխատավարձի չափից: Այնուհանդերձ, իմքայլական Թագուհի Թովմասյանը նշում է, թեև անկախ աշխատավարձի չափից բոլորն էլ մեծ ցանկություն ունեն զինհաշմանդամներին կամ մարտի դաշտում զոհվածի ընտանիքներին օգնել, պետությունը պետք է մեխանիզմներ առաջարկի, որ նվազագույն աշխատավարձ ստացողը սոցիալական խնդիրների չբախվի:

Թովմասյանն ասում է «Իմ քայլում» իր հետ համակարծիք այլ պատգամավորներ էլ կան: Նախագիծը հենց մտնի ԱԺ՝ նրանք իրենց առաջարկությունները կներկայացնեն կառավարությանը:

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունում ևս դեմ չեն զինվորի ընտանիքին տրվող օգնության ծավալները մեծացնելուն: Սակայն Նաիրա Զոհրաբյանը խնդիր է տեսնում։ Զոհրաբյանն ասում է, որ ԲՀԿ-ն օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել, որ 100-300 հազար դրամ ստացողը վճարի 1000 դրամ, իսկ, օրինակ, մեկ մլն դրամ ստացողը 10 հազար դրամ: Այնուհանդերձ՝ պատգամավորը նշում է՝ եթե իշխող մեծամասնությունը դեմ լինի իրենց նախագծին, միևնույն է, ՊՆ-ի նախագծին ԲՀԿ-ն կողմ կքվեարկի, քանի որ այս օգնությունը զոհերի ընտանիքներին անհրաժեշտություն է:

Իսկ ահա «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը ընդդիմադիր գործընկերներին առաջարկում է անարդարությունը վերականգնելու համար կամավոր հիմունքներով ավել գումարներ վճարել զինծառայողների հիմնադրամին:

ԱԺ երրորդ խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը փոխանցեց, որ հարցը դեռ չեն քննարկել:

 

Նարեկ Կիրակոսյան