ԴԱՀԿ կողմից հետախուզման մեջ գտնվելու պատրվակով վարորդական վկայակի կրկնօրինակ չտրամադրած ՃՈ աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվել. ՀՔԱՎ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքում ԴԱՀԿ կողմից հետախուզման մեջ գտնվելու պատրվակով հրաժարվել էին վարորդական վկայականի կրկնօրինակ տրամադրել Վանաձորի բնակիչ Սեյրան Բաբայանին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի հիման խնդիրը լուծվել էր, սակայն Կազմակերպությունը դիմումի գրավոր պատասխան չէր ստացել ինչպես վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելու, այնպես էլ խախտում կատարած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու մասին:

2017 թ. նոյեմբերի 9-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերոնշյալ դիմումում ներկայացված պահանջները կատարելու հարցով դիմել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին:

Նոյեմբերի 28-ի իր պատասխանում վերջինս հայտնել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի հիման վրա Ս. Բաբայանին վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրվել է: Ինչ վերաբերում է խախտում թույլ տված աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելուն, ՃՈ պետը նշում է, որ «Ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի անձնակազմը կրկին անգամ հրահանգավորվել է խստորեն պահպանել և կատարել իրավական ակտերով իրենց վերապահված գործառույթները»:

Ինչպես երևում է Ե. Կարապետյանի պատասխանից, դրանում խախտում կատարած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու մասին խոսք չկա: