Արտակարգ իրավիճակների դեպքում հանրային շարժական կապի օպերատորները պետք է  շուրջօրյա փոխգործակցություն ապահովեն ԱԻՆ-ի հետ. ՀԾԿՀ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 26-ի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի օպերատորների կողմից ազդարարման և իրազեկման մասին» հարցը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է, որ արտակարգ իրավիճակների դեպքում, պատշաճ ազդարարման և իրազեկման ապահովման նպատակով, հանրային շարժական կապի օպերատորները պետք է ապահովեն շուրջօրյա (ներառյալ ոչ աշխատանքային օրերը) փոխգործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ։

Միևնույն ժամանակ, օպերատորները պետք է խմբավորեն իրենց շարժական կապի ցանցերում օգտագործվող հեռախոսահամարներն՝ ըստ ՀՀ մարզերի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պահանջի դեպքում՝ կարճ հաղորդագրությամբ տեղեկատվություն ուղարկեն արտակարգ իրավիճակի վերաբերյալ՝ նախարարության ներկայացրած կարճ հաղորդագրության բովանդակությանն ու պայմաններին համապատասխան։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով