Քրեական աշխարհի հետ կապեր ունենալը խոչընդոտ չէ ՔԿՀ պետ աշխատելու. ՀՔԱՎ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թ. մայիսի 7-ին լրատվամիջոցներով տեղեկություն հրապարակվեց, որ հանցաշխարհի հետ սերտ հարաբերություններ ունենալու պատճառով պաշտոնակ արված Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: Վերջինս ՀՀ ոստիկանապետի հրամանով, ի թիվս ոստիկանության այլ պաշտոնյաների, պաշտոնանկ էր արվել 2016 թ. փետրվարին:

Համաձայն լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների՝ վերոնշյալ պաշտոնյաները պարբերաբար մասնակցել են հանցաշխարհի ներկայացուցիչների կազմակերպած խնջույքներին: Տևական զգուշացումներից հետո ոստիկանապետը որոշել է աշխատանքից ազատել նրանց:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ևս ենթադրում է առնչություն հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ որևէ հիմնավորում չի կարող լինել քրեական աշխարհի հետ կապերի հիմքով պաշտոնից ազատված ոստիկանապետին քրեական աշխարհի հետ ուղղակի կապ ունեցող հաստատության պետի պաշտոնում նշանակելու համար:

2017 թ. նոյեմբերի 28-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին՝ Սերոբ Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնից ազատելու և հանցավոր աշխարհի հետ կապեր ունեցող անձանց ՔԿՀ պետի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարելը բացառելու հնարավորություն ընձեռող իրավական ակտ մշակելու հարցով: