Հունաստանի ափերին 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հունաստանի արևմտյան ափերին տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է tass.ru-ն՝ վկայակոչելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կորֆու կղզուց 94 կմ հարավ-արևելք, օջախը՝ 10 կմ խորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: