Ռուբեն Գևորգյանն իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է սպորտային հսկա համալիրը՝ «Reebok»-ն ավարտին հասցնելու համար. գնորդը Հովիկ Աբովյանն է. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, մոտ երկու ամիս առաջ իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է, գնորդն էլ, հավաստի աղբյուրներով, Տավուշի տխրահռչակ մարզպետ Հովիկ Աբովյանն է։ Մեզ չհաջողվեց կապվել մարզպետի հետ՝ հասկանալու, թե ամսական մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետն ինչպես է կես միլիոն դոլար արժողությամբ գազալցակայան ձեռք բերել։ Չհաջողվեց լսել նաեւ Ծաղիկ Ռուբոյին, սակայն նրա մերձ շրջապատից տեղեկացանք, որ նախկին պատգամավորը ճարահատյալ է վաճառել բավականին եկամտաբեր եւ մեծ շրջանառություն ունեցող լցակայանը։ Բանն այն է, որ նրան գումար է հարկավոր եղել իր նորաբաց սպորտային հսկա համալիրը՝ «Reebok»-ն ավարտին հասցնելու համար։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ համալիրը չի արդարացնում Գեւորգյանի սպասելիքները, գները բարձր են, հաճախորդները՝ քիչ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: