Չի բացառվում, որ մի օր էլ Սփյուռքի նախարարությունն «իր կարիքների համար» քուֆթա ձեռք բերելու համար պետգնում հայտարարի. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սփյուռքի նախարարությունը, ինչպես պարզում ենք պետգնումների կայքից, իր կարիքների համար այս տարվա հոկտեմբերի 20-ին պայմանագիր է կնքել մի ԱՁ-ի հետ, ո՛չ դես, ո՛չ դեն՝ հայկական ավանդական խորիզով գաթա եւ փախլավա ձեռք բերելու համար:

Նախարարությունը 5 հազար 250 դրամով 3 հատ գաթա է գնել, 21 հազար դրամով՝ 30 հատ փախլավա՝ վճարելով ընդհանուր առմամբ 26 հազար 250 դրամ: Նույն այդ ԱՁ-ի հետ նախարարությունը դարձյալ գաթա եւ փախլավա գնելու պայմանագիր է կնքել նաեւ մոտ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 27-ին: Այս անգամ գաթաների եւ փախլավաների քանակն ավելացվել է․ գնվել է 30 հատ գաթա՝ վճարվել է 52 հազար 500 դրամ, 89 հատ փախլավա՝ վճարվել 62 հազար 300 դրամ: Ավանդական այս անուշեղենների գնման համար նախարարությունն այս անգամ վճարել է 114 հազար 800 դրամ: Նշենք, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծնունդով Գավառից է եւ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ամանորին շատ է սիրում ճաշակել մասնավորապես Գավառի քուֆթան ու փախլավան, որոնք «պատրաստման ինքնատիպ ճանապարհ են անցնում»։

Փախլավա պատրաստելու արվեստին, որպես հին քյավառցի, ինքն էլ է տիրապետում: Նկատենք, որ նախարարությանը հայկական ավանդական խմորեղեններ մատուցած ԱՁ-ն գրանցված է Երեւանում: Արդյո՞ք նախարարության կարիքների համար փախլավաները թխելիս հաշվի են առնվել «Քյավառա փախլավի» պատրաստման ավանդույթները, չենք կարող ասել: Բայց քանի որ հայոց մեջ հարգի է նաեւ Քյավառա քուֆթան, ապա չի բացառվում, որ մի օր էլ սփյուռքի նախարարությանն «իր կարիքների համար» քուֆթա պետք գա, եւ այն ձեռք բերելու համար պետգնում հայտարարվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: