«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանն արդեն 7-րդ օրը հացադուլի մեջ է

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը 7-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել: Factor.am-ի հետ զրույցում Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանն ասաց, որ բողոքի նման ճաապարհ ընտրելու պատճառն առողջական խնդիրներ են, որոնք պատճաշ ուշադրության չեն արժանանում. «Առողջական վիճակը հացադուլի պատճառով ավելի է վատանում, սակայն իմ պաշտպանյալն այլ ելք չի տեսնում, որովհետև բազմիցս դիմել ենք, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել»:

Փաստաբանը նշեց, որ Բիլյանը որևէ հետազոտություն չի անցել, իսկ անցած տարի էլ կրկին առողջական խնդիրների պատճառով նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց բուժման, սակայն դա կատարվել է ոչ թե ՔԿՀ-ի, այլ իրենց ջանքերով: Այժմ ևս նա ունի առողջական խնդիրներ՝ կապված նյարդերի հետ. «Իրեն պատշաճ բժշկական օգնություն է պետք, սակայն ՔԿՀ-ում նման պայմաններ չկան, մի հատ ռենտգեն ապարատ ունեն, դա էլ դեռ հարց է՝ աշխատում է, թե՝ ոչ»:

Փաստաբանը նաև նշեց, որ Բիլյանը հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի՝ նա վճռական է տրամադրված և ասաց, որ մինչև վերջ գնալու է:

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով:

 

Լիլիթ Շաբոյան