Զոհվել է «Արցախի հերոս», գնդապետ Սերգեյ Շաքարյանը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վերջերս Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած գնդապետ Սերգեյ Շաքարյանը զոհվել է. այս մասին տեղեկանում ենք ՊԲ-ի հրապարակած ցուցակից:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել` մանրամասներ ներկայացնելով Արցախի նախագահի կողմից «Արցախի հերոս» կոչմանն արժանացած գնդապետի մասին։

«Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ 16-ամյա Սերգեյ Շաքարյանը մարտի դաշտում էր։ Նա ուսումը կիսատ էր թողել ու մարտի դաշտ գնացել»,-նշվում էր տեսանյութում։

Շաքարյանը պատմում է, որ երբ առաջին օրը դիրք է գնացել, նրանց բախտ է վիճակվել մարտական արկով կրակել։ Դրանից հետո, ըստ նրա, սիրահարվել է տեխնիկային ու որպես տանկիստ շարունակել պատերազմում իր քայլերը։ Որոշ ժամանակ անց Շաքարյանին և նրա ստորաբաժանման տղաներին բարդ առաջադրանքներ են տրվում, որոնք հաջողությամբ հաղթահարում են։

Տարիներ անց Շաքարյանը կրկին մարտի դաշտում էր, և իր ղեկավարմամբ թեժ մարտեր էին ընթանում։

Հարցին, թե հնարավո՞ր է հակամարտության խնդիրը բանակցությունների միջոցով լուծվի` գնդապետը պատասխանել էր, թե ինքը խոսքով թշնամուն ոչինչ ասել չի կարող, այլ միայն զենքով ու իր ստորաբաժանման գործողություններով։