ԱՀԿ-ն ստացել է կազմակերպությունից ԱՄՆ դուրս գալու մասին փաստաթղթերը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարությունը ստացել է կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին փաստաթղթերը, հայտնել է ՄԱԿ-ի օպերատիվ գործունեության հարցերով և ՌԴ ԱԳՆ միջազգային զարգացմանն աջակցության վարչության պետ Գրիգորի Ուստինովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է ԱՀԿ-ից դուրս գալու մասին, անհրաժեշտ է պահպանել որոշակի գործընթաց։ Այնուամենայնիվ, այդ մասին հայտարարվել է, և ԱՀԿ քարտուղարությունը ստացել է համապատասխան փաստաթղթերը»,- հայտարարել է Ոսւտինովը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի սկզբին Կոնգրես էր ուղարկել ԱՀԿ-ից երկրի դուրս գալու մասին պաշտոնական ծանուցագիր: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե երկիրը դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ, քանի որ կազմակերպությունը «հրաժարվել է կատարել անհրաժեշտ բարեփոխումները»: ԱՄՆ-ն «այդ միջոցները կուղղի ամբողջ աշխարհում առողջապահական հրատապ կարիքներին»,- ասել էր նա:

Թրամփը նաև ԱՀԿ-ին մեղադրել էր ի շահ Չինաստանի կորոնավիրուսային համաճարակի իրական մասշտաբները քողարկելու մեջ: Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ից կհեռանա 2021-ի հուլիսին։

Տաթև Ֆռանգյան