Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. խորհրդարանի դիմաց ցույց է ընթանում

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը գրեթե ավարտվում է, և ընդդիմությունը դեռևս երեկ հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, գրում է aliq.ge-ն։

Այսօր ընտրական շեմը հաղթահարած մի շարք կուսակցություններ հանդիպել են «Լեյբորիստական» կուսակցության գրասենյակում և քննարկել ընդդիմության հետագա քայլերը:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարած «Միացյալ ազգային շարժում- միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Լելո», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից:

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ՝ որոշ կուսակցություններ առավելագույնը 1 օր են խնդրել վերջնական որոշում կայացնելու համար, սակայն նրա խոսքով՝ հիմնական մասը կողմ է մանդատներից հրաժարվելուն:

Այս պահին Թբիլիսիում խորհրդարանի դիմաց մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիան:

Ժամը 16:30-ի դրությամբ ԿԸՀ-ն հաշվարկել է ընտրատեղամասերի 97,09 տոկոսի ձայները և առաջատարը «Վրացական երազանքն» է՝ 48,05 տոկոսով, երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժում- միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» դաշինքը՝ 27,07 տոկոսով: «Եվրոպական Վրաստանը» երրորդն է՝ 3,79 տոկոսով: Ըստ հաշվարկների՝ անցողիկ շեմը հաղթահարել են ևս 6 կուսակցություն: