Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանի բնակիչներին խմելու ջուր հասցնող հրշեջ մեքենան

Լուրեր

02.05.2024 | 18:24
Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերություններն Իսրայելի հետ
02.05.2024 | 18:19
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ չի արվի, Սանոսյանը պնդում է՝ ոչ ոք ՀՀ տարածք չի փոխում․ ԼՈՒՐԵՐ
02.05.2024 | 18:16
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
02.05.2024 | 18:11
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
02.05.2024 | 18:09
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները կարող են ժամկետից շուտ անցկացվել․ ԿԸՀ նախագահ
02.05.2024 | 18:01
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ
02.05.2024 | 17:51
Իրավապաշտպաններն ու լրագրողները թիրախավորվում են ու հայտնվում խոցելի վիճակում․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 17:40
Մակրոնը խոսել է այն մասին, թե երբ Արևմուտքը կարող է զորք ուղարկել Ուկրաինա
02.05.2024 | 17:28
Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից․ ՊՆ
02.05.2024 | 17:24
Ազատազրկվածների 50 %-ից ավելին կալանավորված անձինք են, ոչ թե դատապարտված․ ՀՀ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 17:18
Լևոն Քոչարյանի օգնականը մանրամասներ է պատմել լրագրող Դավիթ Լևոնյանի հետ ունեցած միջադեպից
02.05.2024 | 17:07
Ադրբեջանում սկսվել են զինապարտների ուսումնական հերթական հավաքները
02.05.2024 | 16:58
Վթարված «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
02.05.2024 | 16:50
Մարդիկ մի օր զարթնել են, տեսել են պատգամավոր են․ չեն հասկացել, որ քաղաքացու քվեն պետք է ստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 16:43
ՌԴ-ն համագործակցում է այլ երկրների հետ՝ նվազեցնելու ԱՄՆ-ի պատժամիջոցների ռիսկերը․ Պեսկով
Բոլորը

Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

«Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը:

Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան: Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին:

Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել:

Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են»,- ասվում է հաղորդագրությունում։