Լևոն Քոչարյանի օգնականը մանրամասներ է պատմել լրագրող Դավիթ Լևոնյանի հետ ունեցած միջադեպից

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարկել, որում մանրամասներ է պատմել ՔՊ կուսակցության պաշտոնաթերթ Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից։ Տեսանյութը նկարահանվել է մինչ Սուքոյանի կալանավորվելը։

«Տվյալ երիտասարդը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկնում եկեղեցուն վարկաբեկելու իր «առաքելությամբ», որն ինձ համար անընդունելի է։ Այդ նույն բանը փորձում էի այսօր նրան բացատրել, երբ պատահական տեսա ԱԺ բակում։ Մոտեցա ու ասացի, որ երբ թիրախավորում են եկեղեցին, և արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար որպես հայ ու որպես քրիստոնյա անընդունելի է։ Նրան ասացի, որ երբ մարդը պիղծ բաներ է վերագրում եկեղեցուն և հոգևորականներին, դա բարոյազուրկ պրոցես է»,- տեսանյութում ասում է Արթուր Սուքոյանը։

Ըստ Սուքոյանի, ի պատասխան, Դավիթ Լևոնյանը նույն մեղադրանքն է հնչեցրել իր հասցեին, որից հետո նա հարվածել է լրագրողին։

«Մեկ անգամ հարվածել եմ, նա ընկել է գետնին, ընկած վիճակում չեմ խփել, չեմ մոտեցել։ Նա ոտքի կանգնեց, սկսեց ինչ-որ բաներ բղավել, բայց այդ սադրանքներին չեմ տրվել, ավել ոչ մի բան չեմ արել, որովհետև առհասարակ այդ մի խփելուն էլ շատ կողմ չէի։ Բայց երբ մարդիկ անցնում են կարմիր գծերը, ինձ համար շատ ցավոտ է։ Ցավագին է, որ այսօր հայ առաքելական եկեղեցին թիրախավորված է հենց ՀՀ-ում ու հայերի կողմից։ Տվյալ երիտասարդը մինչև վերջ չհասկացավ՝ իմ բողոքն ու զայրույթն ինչի մեջ էր»,- եզրափակել է Լևոն Քոչարյանի օգնականը։

Նշենք, որ միջադեպից հետո լրագրող Դավիթ Լևոնյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Քոչարյանի օգնականն իրեն հարվածել և հայհոյել է իր մասնագիտական գործունեության շրջանակում հրապարակված մի տեսանյութի պատճառով, որն առնչվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Միջադեպից հետո լրագրողը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Նույն օրը երեկոյան Քննչական կոմիտեն հայնտեց, որ բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Լևոնյանը ճանաչվել է տուժող։ Հաջորդ օրը՝ մայիսի 1-ին, Սուքոյանը ձերբակալվեց, նրան մեղադրանք առաջադրվեց, դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

 

Արփի Հակոբյան