Մակրոնը խոսել է այն մասին, թե երբ Արևմուտքը կարող է զորք ուղարկել Ուկրաինա

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին չի բացառել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորությունը, եթե Ռուսաստանին հաջողվի ճեղքել ճակատը, և եթե Կիևից համապատասխան հարցում ստացվի։ Մակրոնի խոսքով՝ այժմ Արևմուտքի առջև ծառացած գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ Մոսկվային հաղթել Կիևին, քանի որ այդ դեպքում ռուսական բանակը կարող է ներխուժել եվրոպական այլ երկրներ։

«Մենք, անշուշտ, չափազանց անվճռական ենք եղել մեր գործողությունների սահմանները որոշելու հարցում այն մարդու համար, ով այլևս չունի դրանք և ով ագրեսոր է», – ասել է Մակրոնը The Economist-ին:

Արևմտյան մյուս երկրները նույնպես չպետք է մերժեն Ուկրաինա զորքեր մտցնելու տարբերակը, կարծում է Մակրոնը, և դա բացառելը նշանակում է «վերջին երկու տարվա դասերը քաղելու» ձախողում։

«2022 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք բոլորս բացառեցինք տանկերի, հեռահար հրթիռների և ինքնաթիռների մատակարարումը: Մենք բոլորս այժմ աշխատում ենք դրա ուղղությամբ, ուստի սխալ կլինի բացառել մնացած ամեն ինչ»,- պարզաբանել է Մակրոնը։

Ավելի վաղ նույնպես Ֆրանսիայի նախագահը նման հայտարարությամբ էր հանդես եկել։ Այն ժամանակ նա ասել էր, որ ԵՄ երկրները մոտ ապագայում կարող են իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա՝ աջակցելու երկրին ռուսական ագրեսիային հակազդելու հարցում՝ ընդգծելով, որ ԵՄ ցանկացած երկիր կարող է ինքնուրույն զորքեր ուղարկել ուկրաինական տարածք, քանի որ «յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է, նրա զինված ուժերն ինքնիշխան են»: Նա հավելել է, որ Եվրամիությունը կանի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի վՌուսաստանը չհաղթի այս պատերազմում»։