Արսեն Թորոսյանը և նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, ծանոթացել վիրավոր զինվորների բուժման ընթացքին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, շրջել բժշկական կենտրոններով և ծանոթացել վիրավոր զինվորների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բուժման ընթացքին։

Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների կարիքներով, ծանոթացել ծանր վիճակում գտնվող վիրավորների բուժման ընթացքին։ Նախարարը նախ այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ, տեղում ծանոթացել ծառայությունների կազմակերպմանը և համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները։

Այնուհետև Արսեն Թորոսյանը եղել է Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ ծավալված են և՛ վիրավորների և՛ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բաժանմունքներ։ Տեղում որոշում է կայացվել մեծացնել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունքը։ Նախարարը ծանոթացել է նաև Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքներին, որը չնայած պատերազմական իրավիճակին, ընթանում է լայն տեմպերով։

Գավառի բժշկական կենտրոն այցի ընթացքում որոշում է կայացվել բացել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունք, որի շուրջ արդեն իսկ սկսվել են ինտենսիվ աշխատանքներ։

Իսկ Սևանի բժշկական կենտրոնում խնդիր է դրվել մեծացնելու բաժանմունքի հագեցվածությունը, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ պացիենտների սպասարկել։
Նախարարը շնորհակալություն է հայտնել թե զինվորներին՝ հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու և թե բուժանձնակազմերին՝ թիկունքում պայքարելու և կյանքեր փրկելու համար։