Թուրքիան ԼՂ հակամարտությունը դիտարկում է Հարավային Կովկասի վրա իր ազդեցությունը տարածելու հնարավորություն․ Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ռուսական ՌԻԱ Նովոստիի հետ։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թեհրանի միջնորդական ջանքերին՝ Մնացականյանն ասել է, որ Իրանը տարածաշրջանում չափազանց կարևոր երկիր է և, ի տարբերություն Թուրքիայի, զբաղեցնում է պատասխանատու ու կառուցողական դիրքորոշում, երբ խոսքը գնում է աշխարհում ու տարածաշրջանում անվտանգության մասին։

«Իրանը մեր տարածաշրջանում չափազանց կարևոր երկիր է և, ի տարբերություն Թուրքիայի, զբաղեցնում է պատասխանատու ու կառուցողական դիրքորոշում, երբ խոսքը գնում է աշխարհում ու տարածաշրջանում անվտանգության մասին։ Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մակարդակով միակ համաձայնեցված ձևաչափն է միջնորդության ու բանակցությունների համար, որոնց դերակատարությունը հաստատվել է հոկտեմբերի 10-ին ու հաջորդիվ՝ հոկտեմբերի 17-ի ու 25-ի համատեղ հայտարարություններում»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը կհամաձայնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է, որ Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես ևս մեկ հարևան տարածաշրջանի վրա իր ազդեցությունը տարածելու հնարավորություն։

«Ոչ ոք, այդ թվում՝ Թուրքիան, չի կարող ասել, որ այն ԼՂ հակամարտության համատեքստում գործում է որպես ոչ շահագրգիռ կամ չեզոք խաղացող։ Հենց Թուրքիան է մերժել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների կողմից հոկտեմբերի 1-ին արված անհապաղ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերը, երբ դեռևս Ադրբեջանն իր կարծիքը չէր հայտնել այս առումով։ Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես ևս մեկ հարևան տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա իր ազդեցությունը տարածելու հնարավորություն։ Սեփական ազդեցությունը տարածելու համար հակամարտությունից օգտվելու և տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային հսկայական տառապանքներ պատճառելու այս քաղաքականությանը պետք է հակազդել, ոչ թե խրախուսել»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը։

Տարածաշրջանում խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին հարցին ի պատասխան էլ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ այս փուլում դժվար է առաջարկել սպառիչ պահանջներ, սակայն հենց սկզբից կարելի է ընդգծել, որ ցանկացած խաղաղարար մեխանիզմ չի կարող իր մեջ ներառել այն երկրները, որոնք խոսքով և գործով չեզոք չեն, այլ հանդես են գալիս որպես հակամարտության կողմ։

Տաթև Ֆռանգյան