ԱՄՆ նախընտրական և հետընտրական քաղաքականությունը ԼՂ հարցում. վերլուծաբանների գնահատական

Լուրեր

03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
Բոլորը

ԼՂ հակամարտությունն իր արձագանքն է ստանում ամերիկյան նախընտրական քաղաքական դաշտում: Ինչպիսի քաղաքականություն կորդեգրի ԱՄՆ-ը ընտրություններից հետո՝ անդրադառնում են վերլուծաբանները. գրում է VOA-ն:

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում համընկավ ԱՄՆ-ում ընթացող նախընտրական թեժ շրջանի հետ: ԼՂ հակամարտությունը տարբեր առիթներով ընդգրկվեց նաև վաշինգտոնյան քաղաքական օրակարգում:

Խնդրին արձագանքեցին ինչպես հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախագահ Թրամփն ու իր վարչակազմը, այնպես էլ դեմոկրատների թեկնածու Բայդենը: ԱՄՆ-ի նախագահը մի քանի անգամ խոսեց ԼՂ հակամարտության մասին՝ կոչ անելով կողմերին դադարեցնել կրակը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ անցած շաբաթ բանակցություններ ու քննարկումներ անցկացրեց Վաշինգտոն ժամանած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի արդյունքում կողմերը հայտնեցին մարդասիրական հրադադարի հաստատման մասին, որը, սակայն, չպահպանվեց: ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Մորգան Օրտագուսն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում կարևորել է վաշինգտոնյան բանակցությունները՝ շեշտելով, որ դրանք տևեցին նախատեսվածից երկար: Նա ընդգծում է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ կողմերը հավատարիմ մնան հրադադարի պահպանմանը՝ շեշտելով հարցի կարևորությունը Թրամփի վարչակազմի համար: ԱՄՆ-ը կշարունակի ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել այս ուղղությամբ պետքարտուղարի ու փոխպետքարտուղարի միջոցով, հայտնել է Օրտագուսը:

«Կարծում եմ, որ ինքներդ տեսնում եք Միացյալ Նահանգների ներգրավվածության բարձր մակարդակը ոչ միայն այս օրերի ներգրավվածության առումով, այլ նաև Մինսկի խմբի միջոցով, ինչը շատ կարևոր է այս գործընթացի համար»,- նշել է Մորգան Օրտագուսը:

Իր հերթին դեմոկրատների թեկնածու Բայդենը հրապարակել էր գործողությունների ծրագիր՝ խոստանալով ընտրվելու պարագայում առաջնորդվել դրանով ԼՂ հակամարտության ու տարածաշրջանային անվտանգության հարցերում: Հրադադարի ձախողումից հետո Բայդենը հանդես եկավ հայտարարությամբ ԼՂ հակամարտության վերաբերյալ, ուր ընդգծեց, որ հրադադարի ձախողումը լայնածավալ մարդասիրական աղետով է սպառնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որի անվտանգությունը պետք է ապահովվի: Նա կոչ արեց նախագահ Թրամփին ուղիղ կապ հաստատել ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ` անհապաղ դե-էսկալացիա իրականացնելու և ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դադարեցնելու համար: Քննադատելով Թրամփին ուղիղ կապ հաստատելու հապաղման մեջ՝ Բայդենը կոչ արեց վարչակազմին ամբողջությամբ իրականացնել և չչեղարկել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները, որպեսզի կանգնեցվի ռազմամթերքի հոսքը դեպի Ադրբեջան: Նա նաև կոչ արեց Թուրքիային և ՌԴ-ին դադարեցնել հակամարտության թեժացումը զենքի մատակարարման միջոցով, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկանների: Ընդգծելով եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ Միացյալ Նահանգների առաջնորդությունը դիվանագիտական ջանքերում և միջազգային մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունը՝ Բայդենը շեշտեց, որ իր վարչակազմն առաջնոդվելու է հենց այս քայլերով:

Մի շարք վերլուծաբանների կարծիքով, սակայն, ԱՄՆ ներգրավվածությունը այս տարածաշրջանում, մասնավորապես ԼՂ հարցում սահմանափակ է արդեն մի քանի տարի: Եվրոպայի Քարնեգիի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վաալն իր վերջին հոդվածներից մեկում չի բացառել, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների համար հատուկ ընտրել է միջազգային այսօրվա բարդ ժամանակահատվածը: Մի շարք գործոնների շարքում վերլուծաբանը մատնանշում է նաև ԱՄՆ-ի վերջին տարիների սահմանափակ ներգրավվածությունն այստեղ: «Միացյալ Նահանգները տարիներ շարունակ հիմնականում ներգրավված չէր այս հարցում ՝ չնայած ԵԱՀԿ-ի կողմից հովանավորվող միջնորդական գործընթացում իր ունեցած առաջատար դերին»,- կարծում է դե Վաալը:

ԱՄՆ սահմանափակ ներգրավվածության մոտեցումը կիսում է նաև Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

«Կարծում եմ, որ ամերիկյան ներգրավվածությունը սահմանափակ է այսօր: Կարծես թե ԱՄՆ հետ է քաշվել այս ճգնաժամից ու նաև վերջին տարիներին այս տարածաշրջանից ևս»,- ասում է Սթրոնսկին:

Իսկ ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Հարավային Կովկասում և ԼՂ հակամարտության հարցում Վաշինգտոնը նախընտրական շրջանից հետո: Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը չի ակնկալում ամերիկյան քաղաքականության կտրուկ փոփոխություն անկախ իշխանության եկած քաղաքական ուժից: ԱՄՆ կլինի դիվանագիտորեն ակտիվ և կաջակցի հրադադարի հաստատմանը, գտնում է նա, սակայն Վաշինգտոնը պատրաստ չի լինի մեծ ճնշում գործադրել Երևանի, Անկարայի կամ Բաքվի վրա՝ դիրքորոշման լուրջ փոփոխություններին հասնելու համար, կարծում է Հերբսթը:

«Չեմ կարծում, որ ամերիկյան ավելի մեծ ճնշում կտեսնենք: Կլինեն որոշակի ճնշումներ, բայց, հավանաբար, ոչ բավարար՝ Թուրքիայից զենքի հոսքը դադարեցնելու համար: Միգուցե ամերիկյան ճնշումը բավարար լինի Իսրայելից զենքի հոսքը կանգնեցնելու հարցում»,- ասում է նա:

Իր հերթին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը չի ակնկալում քաղաքական գծի լուրջ փոփոխություն Թրամփի վարչակազմի վերընտրության դեպքում, քանի որ, ըստ նրա, գործող վարչակազմը չի վարել ակտիվ քաղաքականություն այստեղ այս ողջ ընթացքում:

«Չեմ տեսնում որևէ պատճառ, որ այս քաղաքականությունը փոխվի Թրամփի երկրորդ ժամկետի ժամանակ»,- ասում է Կազլյարիչը:

Վերլուծաբանը, սակայն, վստահ չէ, թե որքան ակտիվ կլինի ամերիկյան նոր վարչակազմն այս հարցի շուրջ, եթե հաղթանակ տոնի Բայդենը՝ շեշտելով խնդիրների առաջնահերթության և ներքաղաքական մարտահրավերների գործոնները: Առկա են ավելի մեծ մարտահրավերներ ինչպիսիք են, օրինակ, Չինաստանի ու ՌԴ-ի հետ կապված հարցերը, գտնում է Ռիչարդ Կազլյարիչը: