Կաշառք տալու փորձի համար փաստաբան Վաղինակ Աթոյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կաշառք տալու փորձի համար փաստաբան Վաղինակ Աթոյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, լինելով քաղաքացուն վրաերթի ենթարկելու համար երեք տարվա ազատազրկման դատապարտված Մանուկ Մանուկյանի շահերի պաշտպանը` Աթոյանը 470 հազար դրամ է վերցրել՝ վերաքննիչ դատարանի դատավորին փոխանցելու համար:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մ. Մանուկյանի գործը վերաքննիչում քննել են մինչեւ 2008-2016թթ. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ աշխատած Տիգրան Սահակյանն ու դատավորներ Ալեքսանդր Ազարյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Միայն թե նրանց անունները քրեական գործում այդպես էլ չի շոշափվում:

«Չէ՛, ոչ մի առաջարկ չի եղել եւ չէր էլ կարող լինել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց դատավորներից Ազարյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրեն այս գործի շրջանակներում ՀՔԾ հարցաքննության չեն կանչել. «Չէ՛, ընդհանրապես»,- ասաց նա»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: