Ադրբեջանի հարձակվողական ուժեղ ալիքը մարում է․ պատերազմի սցենարը փոխվել է հօգուտ մեզ․ Կարեն Վերանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 18:03
Պապիկյանը դիտարկել է  ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 17:51
Կաթողիկոսի գործը կքննի Երևանի դատարանը
28.08.2026 | 17:44
Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank
28.08.2026 | 17:30
Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը
28.08.2026 | 17:17
«Գողական աշխարհի» գոյությունը յուրաքանչյուր քրեական գործով ապացուցելու կարիք չկա․ Վճռաբեկ դատարանը շրջադարձային որոշում է կայացրել
28.08.2026 | 17:10
«Բարսելոնայի» նորեկները՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում
28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
28.08.2026 | 16:46
Գարեգին 2-րդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 16:44
ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg
28.08.2026 | 16:36
Ադրբեջանի տարածքով 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի կուղարկվի Հայաստան
28.08.2026 | 16:28
Էդուարդ Սպերցյան. «Շարունակում ենք առաջ շարժվել և ցուցադրել մեր առավելագույնը»
28.08.2026 | 16:20
Գյումրիում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը
28.08.2026 | 16:08
Մհեր Գրիգորյանն ու ԵՏՀ նախարարը քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական խոչընդոտների վերացումը
28.08.2026 | 15:55
Ալեքսեյ Արեստովիչը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
28.08.2026 | 15:46
«Մուլտի Տաբակ»-ը վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 338 մլն դրամի վնասը
Բոլորը

Factor.amի հարցազրույցը «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի հետ

– Պարո՛ն Վերանյան, ի՞նչ հավանականություն կա, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը բեկումնային կլինի:

– Նման հանդիպումները ողջունելի են, բայց մեծ հույսեր, սպասելիքներ չկան, որ այդ հանդիպումը կարող է բեկում մտցնել ռազմական գործողությունների դադարեցման հարցում։ Եվ սպասելիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է անգամ զուտ խորհրդակցական սեղանի շուրջ նստել որպես կառուցողական կողմ…

– Ահաբեկիչների օգտագործման փաստը, կարծես թե, անտեսվում է, մի բան, որը միջազգայնորեն արգելված է, և որի դեմ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն են պայքարում:

– Վերջին շրջանում ԱՄՆ պետքարտուղարության մակարդակով և Թուրքիայում ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատների կողմից հնչեցին պաշտոնական հաղորդագրություններ, որ Թուրքիայում և Ադրբեջանում կա ահաբեկչական սպառնալիք: Նման մտավախություն հնչեց նաև Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: Միջազգային հանրությունը վերահաստատեց այն թեզը, որ Թուրքիան մեծ թվով ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, բայց, բացի հայտարարություններից, չկան կիրառելի քայլեր: Հայտարարությունների փուլն ավարտվել է, հիմա խնդիրը գործնական դաշտում քայլեր անելն է:

– Ի՞նչը կարող է լինել երեք գերտերությունների հաջորդ քայլը այն պարագայում, երբ Թուրքիան և Ադրբեջանը ակնհայտորեն ապակառուցողական են Արցախի հարցում ու ռազմական լուծում են տեսնում: Գիտենք, որ համանախագահ երկրներն անթույլատրելի են համարել ռազմական տարբերակով լուծումը և քաղաքական գործընթացի վերադառնալու կոչ են անում: Այս ապակառուցողականությանն ի՞նչ հարված կարող են հասցնել համանախագահ երկրները, հնարավո՞ր է պարտադրել Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը, ապահովել խաղաղապահների կամ անվտանգության հարցը, այնուհետև ազատագրված կամ «գրավյալ» տարածքների վերադարձի հարցը քննարկել:

– Ես չեմ կարծում, որ կարող են լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական, համատեղ գործողություններ, որոնց արդյունքում կճանաչվի Արցախի անկախությունը, բայց առանձին դերակատարների մասով, իհարկե, հնարավոր է: Երբ լինի շատ թեժ իրավիճակի գագաթնակետը, այսինքն՝ չնախատեսված, անբեկանելի ու շրջադարձային իրադարձություններ լինեն, որոնք այլընտրանք չթողնեն, նման ֆորսմաժորային իրավիճակներում շատ հնարավոր է, որ, դիցուք, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նման հայտարարությամբ հանդես գա: Բայց մենք չպետք է ապրենք քաղաքականությունից, իրականությունից կտրված հույսերով, դա սցենարներից մեկն է: Մեր հիմնական խնդիրը ռազմական գործողություններում հաջողություններ ունենալն է և գործողությունների տրամաբանությունը բեկելը, որովհետև Ադրբեջանի ռեսուրսները սահմանափակ չեն: Որքան ռազմական հաջողություններ ունենանք, այնքան միջազգային հանրությանը թեքելու ենք հօգուտ մեզ: Հիմա էլ դրական արձագանքներ կան հօգուտ Հայաստանի և Արցախի… ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանն է միակ պետությունը, որը, հայտարարություններից բացի, անցել է նաև գործողությունների: Ադրբեջանի հարձակվողական ուժեղ ալիքը մարում է, պատերազմի սցենարը փոխվել է հօգուտ մեզ:

– Վարչապետը կործանարար հակահարվածի մասին է ակնարկել: Շատերը մշտապես «Իսկանդերի» օգտագործման հարցն են առաջ բերում։ Ե՞րբ է գալու այն հանգուցային պահը, երբ Հայաստանը կգնա այդ քայլին:

– Կարծում եմ՝ Ադրբեջանի ամենաուժեղ հարձակողական ալիքը, որ ամենասկզբում կար, աստիճանաբար գնում է մարման և կորցնում է էֆեկտը, հիմա լինելու են դաշտային կռիվներ: Այս տրամաբանությունը փոխում է ամբողջ սցենարը՝ արդեն հօգուտ մեզ, որովհետև ինչքան էլ շատ տեխնիկա և մարդկային ռեսուրսներ ունենա Ադրբեջանը, դրանք անսահմանափակ չեն, այդ ռեսուրսները հյուծվելու են։ Ադրբեջանի իշխանության շուրջ հանրային մոբիլիզացիան էլ հարատև չէ, մեր փոքր ռազմական հաջողությունն անգամ փոխելու է գործողությունների տրամաբանությունը: Որքան իրենց բացթողումները շուտ կարողանանք օգտագործել, որքան շուտ կարողանանք օդուժի հետ կապված և այլ ուղղություններով, որտեղ նրանք ունեցել են հաջողություններ, արդյունավետ հակաքայլերը գտնել, այդ փուլում էլ կկարողանանք բեկում մտցնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան