ՀԱԳՄ-ն կաջակցի Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովմանը

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովման հարցը քննարկվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հեռավար ընդլայնված նիստի ընթացքում. այս մասին հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից:

Գործարարները կարևորել են իրենց բնական առօրյայից հարկադրաբար կտրված արցախցի հայրենակիցներին վարձատրվող կամ կամավորական աշխատանքներում ներգրավելը, ինչը թույլ կտա ոչ միայն որոշակի նյութական օժանդակություն ապահովել, այլև պահպանել եղած մասնագիտական հմտությունները, նաև՝ հոգեբանական աջակցություն տրամադրել։

Նիստում անդրադարձ է եղել հնարավոր աշխատատեղերի հաշվառման, ցանկացողների ցուցակագրման, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման գործընթացի կազմակերպչական մեխանիզմներին։ «Վերջիններիս ամբողջական մշակումից հետո Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հանդես կգա հայտարարությամբ՝ արցախցի հայրենակիցներին ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերություններում աշխատանքի տեղավորման հնարավորություններն ու պայմանները»,-նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով գործարար համայնքից, ոչ միայն արցախյան ներկայիս գոյամարտի համար ցուցաբերվող նյութական շարունակական զգալի աջակցության համար, այլև պարտադրված պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախահայությանը զբաղվածությամբ ապահովելու պատրաստակամության համար։