Սերժ Սարգսյանի ստերի նոր շարքը «Արմենիա TV»-ի եթերից

Լուրեր

07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
07.08.2026 | 14:15
Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 14:07
Wildberries-ն ապահովագրության պայմաններում ներառել է ԱԹՍ-ների հարձակման վտանգը և վաճառողների համար 40%-ով բարձրացրել սակագները
07.08.2026 | 13:58
Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քննարկել Ուկրաինայի վրա ռուսական հրթիռները որսալու հնարավորությունը
Բոլորը

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին, որի ընթացքում խոսել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսական, ինտեգրացիոն քաղաքականությունների և 2018-ին սպասվող փոփոխությունների մասին։ Որոշ հարցերի պատասխաններ անորոշ թողնելուց բացի, Սարգսյանը նաև իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարություններ է արել։

Զբոսաշրջային սուտ     

Լրագրողի դիտարկմանը, թե Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած «Կազմակերպված հանցագործության գլոբալ ինդեքսում» Հայաստանը 62-րդ տեղում է, մինչդեռ հարևան Վրաստանը զբաղեցնում է 38-րդ, իսկ Ադրբեջանը 43-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ Հայաստանը որպես զբոսաշրջային այցեքարտ միշտ ներկայացնում է իր անվտանգությունը, Սարգսյանը հայտարարել է, որ «նույն զեկույցում զբոսաշրջության, ճանապարհորդության մասով Հայաստանը շատ-շատ առաջ է» նշված երկրներից։

Նախ, վերոնշյալ ցուցանիշը վերցված է Համաշխարհային տնտեսական ֆորումի «Համաշխարհային մրցունակության 2017-2018թթ․» զեկույցից, որտեղ առանձին անդրադարձ չկա զբոսաշրջությանը։ Հետևաբար Սարգսյանի այս հայտարարությունը շփոթեցնող է։ Միևնույն ժամանակ գոյություն ունի Համաշխարհային տնտեսական ֆորումի մեկ այլ զեկույց, որը վերաբերում է հենց զբոսաշրջությանը։ Սակայն անգամ եթե ենթադրենք, որ Սարգսյանն այս զեկույցն է նկատի ունեցել, ապա կրկին ստիպված ենք եզրակացնել, որ վերջինս ստել է։ «Ճանապարհորդական և զբոսաշրջային մրցունակություն 2017» զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը, երբ Վրաստանը 70-րդ, իսկ Ադրբեջանը 71-րդ հորիզոնականում է։

Փաստարկների բացակայությունը

Սարգսյանը, խոսելով ԱԺ-ում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ կայացած լսումների մասին, հայտարարել է, թե որևէ լուրջ փաստարկ չի լսել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։

Սեպտեմբերին ԱԺ «Ելք» խմբակցությունը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության դադարեցման նախագիծ էր ներկայացրել Ազգային ժողով։ Խմբակցությունն իր նման պահանջը հիմնավորել էր տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական և մի շարք այլ բաղադրիչներով։

Հիմնավորումների թվում էր նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության 3 տարիներին ՀՆԱ-ի կրճատումը 8%-ով, զբաղվածության մակարդակի կրճատումը 13%-ով, ինչպես նաև արտաքին պարտքի աճը 10%-ով։

Ավելին, խորհրդարանական լսումների ժամանակ խոսվել է ԵԱՏՄ-ի անդամակցության արդյունքում լուրջ գնաճի, ռազմական ապրանքների գնման խնդիրների, գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի թանկացման, տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարների սահմանափակման, ինչպես նաև բազմաթիվ այլ խնդիրների մասին: Սակայն Սարգսյանը պնդում է, որ որևէ լուրջ փաստարկ չի լսել:

Կտրուկ գնաճ

Նույն ԵԱՏՄ-ի թեմայի շրջանակներում Սարգսյանը նաև նշում է. «Ապրանքների թանկացումը էական ազդեցություն չեն կարող ունենալ ոչ թռիչքային գնաճի, ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով, ես դա ենթադրաբար չեմ ասում՝ 2015-ին մի քանի հազար ապրանքների գծով փոխվեցին դրույքաչափերը, չեղավ թռիչքային գնաճ»:

Ու թեև 2015 թվականին իրոք շուրջ 8 հազար ապրանքատեսակների դրույքաչափեր փոխվեցին (մոտ 6300-ինը ավելացավ, 1700-ինը՝ նվազեց), սակայն իրականությունն այն է, որ ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցության արդյունքում սոցիալական ու տնտեսական առավել կարևոր մոտ 700 ապրանքատեսակների մաքսազերծման դրույքաչափերը դեռևս պետք է բարձրացվեն: Եվ այդ ապրանքներից շատերը ԵԱՏՄ-ում չունեն մրցունակ և որակյալ նմանակներ, ուստի սպառողների համար դրանց թանկացումն անխուսափելի է:

Որոշ դեպքերում թանկացումները լինելու են կտրուկ ու թռիչքային: Օրինակ, 2020 թվականից 7 տարուց ավելի հին մեքենաներ մաքսազերծելիս քաղաքացիները այժմյան ցուցանիշներից 2500-ից 5000 դոլարով ավել կվճարեն:

Կրթության ֆինանսավորման վերաբերյալ սուտը

Լրագրողը հիշեցնում է նաև, որ Սարգսյանն իր ելույթներում բազմիցս նշել է «գիտելիքահեն իրականություն» ստեղծելու մասին, «մինչդեռ 2018 թվականն այն տարին է, երբ որ գիտության և կրթության ֆինանսավորումը կրճատվում է»։ Այս դիտարկմանն ի պատասխան Սարգսյանը կտրուկ հերքում է  պնդումը՝ հայտարարելով, թե ֆինանսավորումը «չի կրճատվում» և պատմում հանրակրթության ֆինանսավորման հետ կապ չունեցող մի շարք փոփոխությունների մասին։ Օգոստոսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ըստ որի կրթության ոլորտի ֆինանսավորումը տարեց տարի պակասելու է՝ ՀՆԱ-ի 2.85%-ից հասնելով ՀՆԱ-ի 1.85%-ի: 2018-2020 թթ․ պետական միջնաժամկետային ծրագրերի բյուջեով նախատեսվել է կրթության ոլորտում 2018 թվականին ծախսել 125,974.6 մլն, 2019-ին` 125,885.9 մլն և 2020-ին` 129,108.4 մլն դրամ: Այսինքն, Սարգսյանի հայտարարությունը ապատեղեկատվություն է։

Ավելի վաղ SUT.am-ը պատմել էր նաև նույն թեմայով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունների՝ իրականությանը չհամապատասխանելու մասին։