Որ ապրանքները պատերազմի ժամանակ կազատվեն հարկային և մաքսային վճարներից. պաշտոնյան ցանկն է հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

Կազմակերպություններին և ֆիզիկական նաձանց հնարավորություն է տրվում առանց հարկային և մաքսային պարտավորություններ կրելու ԵԱՏՄ անդամ  պետություններից միության անդամի կարգավիճակ ունեցող ապրանքներ ներկրել և որպես նվիրատվություն հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին: Խոսքը ներմուծվող ապրանքները ավելացված արժեքի, ակցիզային և բնապահպանական հարկերից ազատելու մասին է: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին վերջերս ընդունված օրենքը:

Ֆինանսների նախարարի տեղակալ հայտնեց, որ կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ կկիրառվի այդ արտոնությունները, բայց նախագծի անցումային դրույթներում ասվում է, որ մինչև ցանկի սահմանելը՝ արտոնյալ կարգավորումները կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամաբ:

Արման Պողոսյանի խոսքով, ցանկը կսահմանվի առաջիկա օրերին և այնտեղ ընդգրկվելու են երեք խումբ՝ ռազմական,  հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքներ: