Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում․ Դավիթ Բաբայանը Արցախից մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

-Ի՞նչ իրավիճակ է հիմա Արցախում, ո՞ր հատվածներում են ավելի թեժ մարտերը։ Պաշտոնապես հայտարարվեց, որ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ Ի՞նչ տեղեկություն ունեք Դուք։

-Մոտավորապես մի 15-20 րոպե առաջ մենք լսեցինք հարձակման, հրթիռակոծման ձայները և իմացանք, որ Շուշին է թիրախավորվել։ Հակառակորդը շարունակում է իր այդ ահաբեկչական քաղաքականությունը։ Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություն չկա, ճշտվում են, այս պահի դրությամբ չեմ կարող հստակ ասել։
Հակառակորդը որևէ կերպ չի վերանայում իր մոտեցումները և շարունակում է ահաբեկչությունըւ։ Շուշիում որևէ ռազմական օբյեկտ չկա։ Այսինքն՝ սա նույն Ղազանչեցոց եկեղեցու շարունակությունն է։

-Պարոն Բաբայա՛ն, ինչպե՞ս է «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը, արդյոք նա Արցախո՞ւմ է, թե՞ Երևան է տեղափոխվել։

-Փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում, այսօր էլ տեղեկացանք, որ նա արժանացավ Արցախի հերոսի կոչմանը։ Կարծում եմ, որ կապաքինվի։

-Ադրեբջանը որոշակի առաջխաղացում ունի որոշ շրջաններում, ի՞նչ եք կարծում, արդյոք կհաջողվի՞ թշնամուն հետ շպրտել ելման դիրքեր, թե՞ այս պահին ավելի ձեռնտու է պահպանել ունեցածը։

-Մենք կռվում ենք, մարտնչում են տղաները, անում են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն, հարված կամ հակահարված տան, ժամանակը ցույց կտա, թե ինչպես է սա զարգանալու։

-Պատերազմի առաջին օրերի համեմատ, որոշ ռազմական փորձագետների գնահատմամբ, ռազմական գործողություններից դատելով թշնամին ուժասպառ է եղել, արդյոք կիսո՞ւմ եք այս տեսակետը։

-Ես չեմ ուզում պոպուլիստական ինչ-որ բաներ ասել,այո՛, թշնամին շատ մեծ կորուստներ է տվել, բայց մենք չպետք է ինքներս մեզ հանգստացնենք, ասենք ուժասպառ է եղել և այլն, այո՛, շատ մեծ կորուտսներ ունեն, բայց մենք պետք է անկախ ամեն ինչից շարունակենք կռվել և պաշտպանել մեր հայրենիքը՝ նրանց և՛ մարդկային, և՛ նյութական կորուստներ պատճառելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան