Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է հրադադարի խախտողը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը. Ֆրենկ Փալոն
Քաղաքականություն
27.10.2020 | 09:57ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր էջում գրել է․
«Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտողը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը, ինչպես նախատեսված է 2015 թ. «Ռոյս-Էնգել» համաձայնագրով: «Պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա»,- նշել է կոնգրեսականը: