Բեռլինը դատապարտել է Մակրոնի մասին Էրդողանի հայտարարությունները

Լուրեր

04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
Բոլորը

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Էրդողանի արտահայտությունները՝ դրանք «բացարձակապես անընդունելի» որակելով։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Էրդողանը, հիշեցնենք, Մակրոնին մեղադրել է իսլամատյացության մեջ՝ նրան «հիվանդ» անվանելով և խորհուրդ տալով «ստուգել հոգեկան առողջության վիճակը»։ Ի պատասխան՝ Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Անկարայում իր դեսպանին։ Էրդողանն այսօր թուրքերին նաև հորդորել է բոյկոտել ֆրանսիական ապրանքները։

Գերմանիայի կառավարությունը «ֆրանսիացի ընկերներին հաղորդել է, որ ըմբռնումով է մոտենում դեսպանի հետկանչը և սատարում է այդ որոշումը», Բեռլինում ասել է Մաասը։ Նա նաև Գերմանիայի համերաշխությունն է հայտնել Ֆրանսիային իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում։

Էրդողայի արտահայտությունները դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։ «Դրանք վիրավորական խոսքեր են և բացարձակ անընդունելի են, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը մոլեռանդ իսլամականի իրագործած սպանության մասին է»,- ասել է Զայբերտը։

Մինչ այս էլ, Էրդողանին դատապարտել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը։

Հիշեցնենք, որ Էրդողանն այս կերպ արձագանքել է հոկտեմբերի 16-ին Փարիզից ոչ հեռու դաժանաբար սպանված ուսուցիչ Սամուել Պատիի հիշատակին հոկտեմբերի 21-ին կազմակերպված սգո արարողության ժամանակ Մակրոնի ելույթին։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ իսլամը ճգնաժամի մեջ է՝ հավելելով, որ չեն հրաժարվելու ծաղրանկարներից։

Պատմության և աշխարհագրության ուսուցիչ Սամուել Պատին խոսքի ազատությանը նվիրված դասի ժամանակ աշակերտներին Charlie Hebdo ամսագրից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարն էր ցուցադրել։ Մի քանի օր անց խոհանոցային դանակով զինված մի երիտասարդ «Ալլահ աքբար» գոչելով՝ հարձակվել էր Պատիի վրա և գլխատել ուսուցչին։

Հարձակվողին ոստիկանությունը գնդակահարել է։ Պարզվել է, որ նա ծնունդով Մոսկվայից 18-ամյա չեչեն Աբդուլլա Ա․-ն է, որն ընտանիքի հետ միասին Ռուսաստանից հեռացել է 2008 թվականին և քաղաքական ապաստան ստացել Ֆրանսիայում։