Արևելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

Արևելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ կազմակերպել է Արցախում և Հայաստանում մարդասիրական տարածաշրջանային նախաձեռնություն՝ հայրենիք բժշկական պարագաներ ուղարկելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակը ստանալուց անմիջապես հետո՝ Արևելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ-ն ստեղծել է նվիրատվության առցանց հարթակ: Ձեռք բերված բժշկական անհրաժեշտ պարագաներն օգտագործվելու են վիրավոր զինվորներին բժշկական օգնություն տրամադրելու ժամանակ:

Արևելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ-ն սույն նախաձեռնությունն իրականացրել է համագործակցաբար Նյու Ջերսիի ՀՅԴ «Դրո» կոմիտեի, Ռիջֆիլդի Սբ. Վարդանանց հայ առաքելական եկեղեցու, Հայ ամերիկյան առողջապահական մասնագետների կազմակերպության (AAHPO) և Հայ բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) հետ։
Կամավորական աշխատանքի արդյունքում փաթեթավորվել է ավելի քան երկու տոննա ընդհանուր կշռով բժշկական պարագաներով շուրջ 250 տուփ։

Արևելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ անդամ Անի Չաղլացյանի խոսքերով՝ բժշկական այս օգնությունը կծառայի իր նպատակին․ «այսօր մենք չպետք է ջանք ու եռանդ խնայենք Արցախին և Հայաստանին օժանդակելու համար: Մեր բանակը մեր սահմաններն է պաշտպանում, մենք նրա թիկունքում պետք է մեր ուժերից ավելին անենք՝ ապահովելու մեր ազգի բարեկեցությունը»: