Եվրոպայի հայ ու ալևի համայնքների ներկայացուցիչների կյանքին Թուրքիայից վտանգ է սպառնում. Կարո Փայլան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների կյանքին վտանգ է սպառնում: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Փայլանը խնդրի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինձ տեղեկություն է հասել այն մասին, որ Եվրոպայում, հատկապես՝ Գերմանիայում ապրող հայկական ու ալևիական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայում ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն-AKP) իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ստիպված երկրից հեռացած լրագրողների, գրողների, գիտնականների ու հասարակական գործիչների դեմ մահափորձեր են նախապատրաստվում»:

Փայլանը նշել է, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից:

«Գործ ունենք Թուրքիայի մութ ուժերի կողմից կազմակերպված հանցավոր խմբերի հետ, որոնք պատրաստվում են զինված հարձակումներ կատարել»,- նշել է Փայլանը:

Հայ պատգամավորը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել հայտնի անձանց դեմ իրականացվելիք գործողությունների մասին, ինչը կարող է մեծ աղմուկի պատճառ դառնալ: Փայլանը նշել է, որ եվրոպական անվտանգության ծառայությունները լուրջ միջոցառումներ են ձեռնարկել այս տեղեկությունների հիման վրա:

«Ես արդեն կառավարությանը և համապատասխան մարմիններին զգուշացրել եմ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար եվրոպական կառույցների հետ կապ հաստատելու համար:

«Արդյո՞ք իրենց երկրում ազատ ապրելու ու արտահայտվելու հնարավորությունից զրկված մեր մտավորականներուն ու լրագրողներին ուզում են ասել, թե կարող են լռեցնել իրենց անկախ նրանից, թե որտեղ են ապրում: Թե՞ խորքային ուժերն են, այս իրավիճակից օգտվելով, կրկին գործի անցել»,- հարց է հղել Փայլանը:

Վերջում ԺԴԿ-ական պատգամավորը ծագումով Թուրքիայից, բայց Եվրոպայում բնակվող  քաղաքացիներին զգուշության, իսկ Թուրքիայի համապատասխան կառույցներին վերջինների անվտանգության հարցում պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել: