Արծրուն Հովհաննիսյանը զգուշացնում է՝ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված՝ ԱԻՆ-ի կամ պատկան այլ մարմինների հետ
«Հարգելի քաղաքացիներ տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։ Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի հետ և պատկան այլ մարմինների հետ։ Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք։ Նախ մեր ջանքերը մեկտեղելը ավելի արդյունավետ է, հետո որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։