Վրաստանում պատանդներ վերցրած հանցագործը՝ 500 հազար դոլարը ստանալով փախուստի է դիմել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վրաստանի Զուգդիդի քաղաքի բանկերից մեկում մի քանի տասնյակ մարդու պատանդառած տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, գրում է Sputnik-Georgia-ն։

Բոլոր պատանդները ազատության մեջ են։ Նրանց ազատելու համար իրավապահների իրականացրած հատուկ գործողությունը տևել է 7 ժամից ավելի։ Երկար բանակցություններից հետո, որոնց մասնակցել է անձամբ Վրաստանի ՆԳՆ ղեկավարը, իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործին տվել են կես միլիոն դոլար։

Ուշ երեկոյան 3 պատանդների ու մեկ ոստիկանի ուղեկցությամբ պատանդառուն հեռացել է բանկի շենքից։ Այս պահի դրությամբ՝ բոլոր պատանդներն ազատ են արձակված, իսկ պատանդառուին որոնում են։

Հիշեցնենք՝ հոկտեմբերին 21-ին Զուգդիդի քաղաքում դիմակով տղամարդը նռնակով և ինքնաձիգով ներխուժել է Վրաստանի բանկի մասնաճյուղի շենք և պատանդ վերցրել ավելի քան 40 մարդու, որոնց թվում են եղել ֆինանսական հաստատության աշխատակիցներն ու հաճախորդները։ Նա իշխանություններից պահանջել է 500 հազար դոլար, մեքենա կամ ուղղաթիռ, ինչպես նաև բանկի տարածքից անվնաս հեռանալու երաշխիքներ։

Տաթև Ֆռանգյան