Ռուսաստանը արել ու անում է հնարավոր ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով

Լուրեր

28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
28.08.2026 | 19:28
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
28.08.2026 | 19:15
Նոր ազգային ստադիոն, ևս 300 դպրոց, 5 անգամ քիչ մանկապարտեզ․ ինչ կա Կառավարության նոր ծրագրում 
Բոլորը

Ռուսաստանը արել ու անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկայիս իրավիճակը տանի քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով տարածաշրջանում ՌԴ-ի կողմից դեսանտային օպերացիա իրականացնելու հավանականության մասին հարցին։

«Մենք նախկինի նման համոզված ենք, որ այս խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- հավելել է նա, հաղորդում է RT-ն։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հետայսու էլ հակամարտության խաղաղ կարգավորման համար բոլոր ջանքերը ներդնել։

Նշենք, որ Կրեմլի խոսնակն այս կերպ պատասխանել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որը չէր բացառել դեսանտային օպերացիայի հնարավորությունն ու նման միջոցառումների կիրառումը։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում թվարկել էր Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմանը Ռուսաստանի արձագանքի հնարավոր տարբերակները։

Տաթև Ֆռանգյան