ՀՀ-ին հրաժեշտ կտան Իվան Վոլինկինը և Ռիչարդ Միլզը. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հետաքրքիր զուգադիպությամբ` եկող ամսին Հայաստանին հրաժեշտ կտա ոչ միայն ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, այլև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը. վերջինիս ժամկետը նույնպես լրանում է: Փաստացի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկրները ԵՄ համաձայնագրի ստորագրումից «րոպեներ» անց նոր դեսպաններ կունենան Հայաստանում:

Մեր տեղեկություններով, ԱՄՆ նոր դեսպանի ագրեմանը դեռ չի ուղարկվել ՀՀ ԱԳՆ։ Ով կլինի նա, դեռ չգիտեն կամ չեն ասում. հիշեցնենք` դեսպանի թեկնածությունը հաստատում է Սենատը:

Ի դեպ, ԱՄՆ-ը նոր դեսպան ունի նաև Ռուսաստանում` մեզ ոչ անհայտ մորմոն Հանթսմանի որդին: Քոչարյանն ավագ Հանթսմանին, հիշեցնենք, Հայաստանում կատարած հումանիտար գործունեության համար պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ Օսկանյանը «հետապնդվել» է Հանթսմանի «փողերի լվացման» համար:

Ի դեպ, Հանթսման կրտսերը Ռուսաստանում այս պահին «հայտնի» է նրանով, որ «մերժվում» է շատերի կողմից. ռուսաստանյան մեծ ու փոքր կալիբրի չինովնիկները նրա հետ հանդիպումներից խուսափում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: