ՀՀ նախագահի աշխատակազմը 10 մլն դրամ է տրամադրել ժամանակավորապես Հայաստան տեղափոխված և «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ապաստանած արցախցի ընտանիքների սննդի կազմակերպման նպատակով
Հասարակություն
20.10.2020 | 16:52ՀՀ նախագահի աշխատակզմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի աշխատակազմը 10 մլն դրամ է տրամադրել ժամանակավորապես Հայաստան տեղափոխված և «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ապաստանած արցախցի ընտանիքների սննդի կազմակերպման նպատակով:
Գումարը փոխանցվելու է «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը, որը հոգում է հյուրընկալած արցախցի ընտանիքների կեցության ծախսերը: