Իրանում մեկ օրում կորոնավիրուսից ռեկորդային թվով մարդ է մահացել 

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ Իրանում մեկ օրում մահացել է ավելի քան 300 մարդ։ Այս մասին հայտարարել է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կորոնավիրուսից մահացածների նախորդ առավելագույն թիվը եղել է 279 դեպք։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում բացահայտվել է կորոնավիրուսային հիվանդության 4․251 նոր դեպք, մահացել է 337 մարդ։

Իր հերթին ԻԻՀ Առողաջապահության նախարարության պաշտոնյաներից Հեյդար Մոհամմադին հայտնել է, որ Իրանը միացել է COVAX նախաձեռնությանը, որը կոչված է միջազգային մակարդակով ապահովել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանը հերթագրվել է պատվաստանյութի գնման համար։

Տաթև Ֆռանգյան